Skip to main content

Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. Շուշանյան | Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան | ԹՐԻՓՓ-ը բացի Ադրբեջանը և Նախիջևանը իրար հետ կապելուց, ՀՀ-ի համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից է. Փաշինյանի ուղերձը | Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհամբեր սպասում եմ Փաշինյանի հետ հանդիպմանը, նա բացառիկ մարդ է. Թրամփ | ՈՒՂԻՂ. Տրվում է ԹՐԻՓՓ գործնական մեկնարկը, Թրամփը շնորհավորվում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահաբեկիչների հետ չենք բանակցում. քանի՞ անգամ կարելի է ասել. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի տալու՝ Ալիևի պահանջով նոր սահմանադրությունն ընդունվի, դեմ ենք | Նոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան | Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու | Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օլիգարխներն ու մարդասպանները գործող սահմանադրության պաշտպանության տակ են | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե դեմ քվեարկեն նոր սահմանադրությանը, կհեռանամ, եթե կողմ` չեմ մասնակցի հաջորդ ընտրություններին | Որոշեցին հրապարակել Սրբուհի Գալյանի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ. չգիտես ինչու դա կոչվում է «քո Սահմանադրությունը». Զուրաբյան

Լրահոս

«Մայր Հայաստան» խմբակցությունը 2 տարի հետևողական պայքարեց ու դատարանում հաղթեց Երևանի ՔՊ-ական իշխանությանը․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» խմբակցությունը 2 տարի հետևողական պայքարեց ու դատարանում հաղթեց Երևանի ՔՊ-ական իշխանությանը:

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գրած հոդվածում նշել է «Մայր Հայաստան կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը։

«Խոսքը մայրաքաղաքում կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների մասին է: Դա առաջին հերթին քաղաքացու հաղթանակն է:

12 հազար դրամից 160 հազար դրամ դարձած կարմիր կետագծերի գինը կամայական էր որոշված: Դա նիկոլական իշխանության հերթական թալանչիական որոշումներից էր: Դատարանն անօրինական է որակել այդ թանկացումը:

Ամեն օր ժողովրդի մասին խոսող, իբր ժողովրդին սիրող, ժողովրդի առաջ խոնարհվող, ժողովրդով հպարտացող, ժողովրդին ծառայող Նիկոլ Փաշինյանի երևանյան դրածողները 2 տարի շարունակ ապօրինաբար մտել են նույն այդ ժողովրդի գրպանը և հավաքած գումարներով՝ 1 մլրդ դրամի չափով պարգևավճարներ են բաժանել: Ու այդ գործելոճը համատարած է:

8 տարում 8 միլիարդ դոլարով պետական պարտք ավելացրած և այդ գումարները մսխած նիկոլական իշխանության համար կարմիր կետագծերի թանկացմամբ ժողովրդին թալանելը մանր չարաճճիություն է:

Իշխանափոխությունից հետո ժողովուրդը շոկի մեջ է ընկնելու սրանց թալանի մասշտաբներից ու բնույթից:

Իսկ այս պահին շնորհավորում եմ վարորդներին: Շնորհավորում եմ նաև այս գործով մեր շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանին՝ քաղաքացու շահերը պաշտպանելու հարցում համատեղ հաղթանակի համար:

Հիմա հերթը վարորդներինն է: Նրանք կարող են դատարաններ քարշ տալ Երևանի ՔՊ-ական իշխանությանը և պահանջել իրենց փողերը:

Վերցնում եք «Մայր Հայաստանի» ստացած հերթական դատական վճիռը ու անցնում գործի: Թալանը հետ բերելուն քաղաքացին էլ պետք է մասնակցի:

Մենք ոչ թե խոսքով, այսինքն՝ նիկոլաբար, այլ գործով ենք ծառայում քաղաքացուն և պաշտպանում նրա շահերը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30