Skip to main content

Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում | Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին պարզաբանել Անքորիջի համաձայնագրերի հետ կապված իրավիճակը՝ նախքան նոր գաղափարներ առաջ քաշելը․ Զախարովա | Երևանի ավագանու թափուր մանդատները տրվել են «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի հաջորդ թեկնածուներին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նամակ՝ արդարության վերականգնման ակնկալիքով. ԲՀԿ-ն Իրանի դեսպանին դիմել է հատուկ ուղերձով | Արարատի մարզի հինգ բնակավայրերում հուլիսի 28-ին մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ կանցկացվեն | «Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին | Ոչ մի իշխանություն հավերժ չէ. Գևորգ Ստեփանյան | Եթե ձեր թուրը կտրում է հասցեական, դիպուկ խփեք քաղաքական պատասխանատվություն ստանձնողներին․ Անի Գևորգյան | Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. ՀՀԿ-ականի արձագանքը՝ նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանին | Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սենսացիոն մանրամասներ. Ինչու՞ պետք է Վահագն Աբգարյանը սպանություն պատվիրեր | Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ | Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. Զաքարյան | Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի | Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի

Լրահոս

Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Զաքարյան

ՀՀԿ Գմ անդամ Արտակ Զաքարյանը գրել է.

«Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի:

Եվրոպական քաղաքական համանյքի համաժողովի և նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական այցի ժամկետներն ընտրված էին այդ նպատակով: Իհարկե տպավորիչ է, երբ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, գալիս ու “քաջալերում” են Նիկոլին՝ չխորանալով Հայաստանի հետագա հիմնախնդիրների մեջ:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի «Touch-and-Go» այցը, Հայաստանի հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների մասին ստորագրված հուշագիրը, այնուհետև՝ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը ևս նախընտրական աջակցության վերածվեց: Կարելի է նաև ենթադրել, որ պաշտոնական Երևանն էր խնդրել, նման գրառում անել:

Նախընտրական ցուցահանդեսի վերածված զորահանդեսը և դրա մատուցումն իրականացվեց ոչ թե պետության ռազմական ուժի դրսևորման, այլ մեկ անձի շուրջ քարոզչության նպատակով: Ամբողջը քարոզչական տեքստն ուղղված էր ոչ թե պետության տարածքային ամբողջականությանն ու անձռմխելիությանը, այլ քարոզվում էր՝ “տեսեք ինչ վատն են նախկինները ու ինչ լավն է Նիկոլը” թեզը: Իրականում, հայկական զորահանդեսների գաղափարաբանության համար պատեհ առիթը՝ սեպտեմբերի 21-ի անկախության հոբելյանական տարեդարձներն են:

Ասում են, որ առաջիկա օրերի գինու փառատոնը ևս ծառայեցվելու է Նիկոլ Փաշինյանի անձի՝ ուղղակի և անուղղակի քարոզչությանը: Կենացների, ողջագուրումների ու պաչիկների բեմադրություններ, ցափ-ծիծաղ, երգ ու պար… Մի խոսքով, սիրելի ժողովո՛ւրդ, «մէ քեֆ, մէ ուրախություն»-ը ձեզ Նիկոլ պապին է պարգևել:

Այս ամենը հասկանալի է: Աղետներից, պատերազմներից, մարդկային, տարածքային կորուստներից ու վնասներից հետո, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի համար, ծխածածկույթ կարող էին ապահովել միայն չընդհատվող շոուներն ու մասշտաբային մանիպուլյացիաները:

Մի բան հասկանալի չէ: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չգնաց Աստանա (որտեղից ստացել էր «Ոսկե Արծիվ» բարձրագույն պետական պարգևը) և ԵԱՏՄ նիստը ինչու՞ չվերածեց իր նախընտրական PR-ի: Արձակուրդից մեկ օրով վերադառնալը դժվար չէր:

Չեմ կասկածում, որ եթե Նիկոլ Փաշինյանը վստահ լիներ, որ կարող էր այդ նիստից ունենալ նախընտրական օգուտ՝ ստանալով ԵԱՏՄ անդամ երկրների լիդերների բարի խոսքերն ու հաջողության մաղթանքները՝ նա անպայման կգնար: Իսկ ՔՊ քարոզչության “ռահվիրաները” կաղմկեին ևս մեկ աշխարհացունց ու աննախադեպ դիվանագիտական ձեռքբերման մասին: Նրանք հայ տնտեսվարողներին կպատմեին, թե ինչպե՛ս է քաջաբար մարտնչող Փաշինյանը ճանապարհ հարթում դեպի ԵԱՏՄ շուկաներ՝ հանուն մեր քաղաքացիների բարօրության: Այնպես, ինչպես անում էին առ այսօր, երբ Նիկոլը մասնակցում էր ԵԱՏՄ բոլոր նիստերին:

Սա չի՞ խոսում արդյոք այն մասին, որ Հայաստանի հետ կապ ունեցող արտաքին աշխարհի մի մասի մոտ, Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է վստահությունը, և նա գիտի այդ մասին: Հետևաբար, ի՞նչ երաշխիքներ կան, որ մի գեղեցիկ օր, նա չի կորցնի վստահությունը նաև Արևմտյան աշխարհի մոտ:

Գուցե այդ պատճառո՞վ է ամերիկյան վարչակազմն առաջնորդվել՝ “երեկոյան հազվագյուտ մետաղների հուշագիրը՝ առավոտյան աջակցությունը” պրագմատիկ սկզբունքով:

Շարունակ միմյանց հակասող հայտարարութուններ անող ու հակասական քաղաքականություն վարող երկրի կառավարիչներին դժվար է վստահելը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031