Գիշերայն ակումբում ոմն Գագո շիշ է կոտրել, ժամեր անց վերադարձել է մահակավոր խմբի հետ ու կոտրել ակումբի գույքը. shamshyan | ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները | Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը․ Նարեկ Կարապետյան | Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում․ Աշոտյան | Ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ ապրել ադրբեջանցիների հետ. մենք ենք ընտրում. Մհեր Մկրտչյան | Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում․ կան վիրшվորներ | «Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան | Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում | Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան | Ուզել են Մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք, եթե Մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, չի նշանակո՞ւմ, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է․ Նիկոլ Փաշինյան | «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենադաժան պատժով կպատժվեն մեղավորները. Ծառուկյանը` 15 զինվորի հրկիզելու գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ուժներդ մենակ հայերի վրա՞ ա պատում, ձեզ ճամփելու ենք և դառնալու եք ոնց որ կայիք. Նարեկ Կարապետյան | Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Լրահոս

USAID՝ ՀՀ-ի «գորշ կարդինալ»․ Հանրապետության հրապարակ

Հանրապետություն հրապարակ տելեգրամյան ալիքը գրում է․

Օգոստոսի 8-ին Երևանում կայացել է ՀՀ կառավարության ներկայացուցիչների և ՀՀ-ի մի շարք ՀԿ-ների մասնակցությամբ հանդիպում՝ «Լեռնային Ղարաբաղից(Արցախից) բռնի տեղահանված կանանց հոգեբանական և իրավաբանական կարիքները» թեմայով։
Հանդիպումը նախաձեռնվել էր ամերիկյան Freedom House ՀԿ-ի կողմից։ Միջնորդական աջակցություն այդ հանդիպմանը ցուցաբերել է «Փոփոխություններ»( Сhange NGO., changengo.org) հայկական ՀԿ-ն։
ԱՄՆ-ն՝ ՀՀ-ում իր soft power-ի միջոցով, որն իր մեջ ներառում է տասնյակ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում և ուղղորդվում են USAID-ի և Սորոսի հիմնադրամի կողմից, ազդում է ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի վրա, ինչպես նաև փոխում հայկական ավանդական, ազգային արժեքներն ու հասարակության, հատկապես երիտասարդության մտածելակերպը։
Արևմյան տարբեր ՀԿ-ներ ունեն իրենց ուղղվածությունը՝որոշներն աշխատում են ընդդեմ ընտանեկան արժեքների՝տարբեր ֆեմինիստական ծրագրերի և թրեյնինգների միջոցով փորձում ապացուցել, որ հայ կանանց իրավունքներն ոտնահարվում են, իսկ փրկությունը՝արևմտյան արժեքներ որդեգրելու կամ արևմտյան ապրելակերպին անցման մեջ է։
Որոշ ՀԿ-ներ, որոնք փաստացի հանդես են գալիս, որպես Արևմուտքի՝ԱՄՆ-ի և ԵՄ երկրների ազդեցության գործակալներ՝քննադատում են Հայ Առաքելական եկեղեցին, իրականացնում են աղանդավորական կազմակերպությունների շահերի լոբբինգ և փորձում են վարքաբեկել Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ հասարակության մեջ և հարվածել Հայ Առաքելական եկեղեցու անցած ճանապարհին՝բեքգրաունդին, որպես հայկական ինքնության պահպանման կարևորագույն ինստիտուտի։
Վերոնշյալ միջոցառումը՝ՀՀ-ում լիբերալ-դեմոկրատական օրակարգ առաջ մղող ուժերի համակարգող ժողովն էր։
Նշենք, որ տասնյակ սորոսական ՀԿ-ներ, որոնք գտնվում են ստվերային ԿԸՀ-ի՝ USAID-ի ընդհանուր կուրացիայի ներքո, կարող են համախմբել բավականին մեծ թվով աջակիցներ՝ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում VETO շարժումը հանդես էր գալիս Սորոսի հիմնադրամի դեմ և ցույցեր էր իրականացնում այդ կազմակերպության երևանյան գրասենյակի մոտ։ VETO-ն հայտարարել էր, որ Սորոսի հիմնադրամը՝պետություն է պետության ներսում և տարիներ շարունակ հավաքագրել է հակաազգային և հակապետական մտածելակերպի կրողներին ու ստեղծել գործակալական ցանց։
Այդ ժամանակ ի աջակցություն Սորոսի հիմնադրամի հանդես եկան 66 ՀԿ-ներ, որոնք դատապարտեցին VETO-ի գործողությունները։ Այդ կազմակերպության մեջ էին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Ասպարեզ լրագրողների ակումբը», «Երևանի մամուլի ակումբը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Հայաստանի Հելսինկյան կազմակերպությունն» և բազմաթիվ այլ ՀԿ-ներ։
Այսպիսով, USAID-ին, որպես ԱՄՆ-ի ազդեցության լծակ, իր հսկողության տակ գտնվող ՀԿ-ների ցանցի միջոցով փորձում է ազդել ՀՀ-ում իրավիճակի վրա, լոբբինգ է իրականացնում ՀՀ-ում լիբերալ օրակարգն ու փորձում է ձևավորել արևմտամետ, լիբերալ, իր ազգային արմատներից կտրված հայ հասարակություն, որը լինելու է կոսմոպոլիտ և չի հետապնդի իր հայրենիքի  շահերը :

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031