Գիշերայն ակումբում ոմն Գագո շիշ է կոտրել, ժամեր անց վերադարձել է մահակավոր խմբի հետ ու կոտրել ակումբի գույքը. shamshyan | ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները | Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը․ Նարեկ Կարապետյան | Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում․ Աշոտյան | Ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ ապրել ադրբեջանցիների հետ. մենք ենք ընտրում. Մհեր Մկրտչյան | Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում․ կան վիրшվորներ | «Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան | Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում | Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան | Ուզել են Մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք, եթե Մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, չի նշանակո՞ւմ, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է․ Նիկոլ Փաշինյան | «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենադաժան պատժով կպատժվեն մեղավորները. Ծառուկյանը` 15 զինվորի հրկիզելու գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ուժներդ մենակ հայերի վրա՞ ա պատում, ձեզ ճամփելու ենք և դառնալու եք ոնց որ կայիք. Նարեկ Կարապետյան | Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Լրահոս

Առուշանյանը կարող է խանգարել Սյունիքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմին միջանցք տրամադրելու իշխանությունների պլաններին

Գորիսի քաղաքապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգություններ են առաջացնում Սյունիքում հնարավոր  նոր զիջումների վերաբերյալ։ Հակասահմանադրական ճանապարհով փորձում են դադարեցնել Առուշ Առուշանյանի պաշտոնավարումը, քանի Առուշանյանը կարող  է ակտիվ պայքար նախաձեռնել Սյունիքում  նոր զիջումներ թույլ չտալու համար։ Ընտրված քաղաքապետին իշխանությունը փորձում է դատական անհնարինություն պարունակող վճիռներով  հեռացնել, սակայն Առուշանյանը Գորիսում վայելում է քաղաքի բնակիչների հարգանքը՝բազմաթիվ աշխատանքներ է իրականացրել Գորիսի բարեկարգման համար։ Առուշանյանն անձամբ մասնակցել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմին՝ապագայում նույնպես սահմանների անվտանգության համար աշխատանքներ է իրականացրել։ Արցախի հայաթափումից հետո մեծ թվով արցախցիներ ապաստան գտան Գորիսում և Առուշանյանը նաև արցախցիների խնդիրներն է պահել ուշադրության կենտրոնում։ Գործող իշխանությունների ձեռքում ՀՀ դատական համակարգը դարձել է ընդդիմադիրներին, հասարակության շրջանում դրական համբավ ունեցող մարդկանց լռեցնելու կամ Փաշինյանի դեմ հանդես եկող ուժերին քաղաքականությունից հեռացնելու «ինստիտուտ»։ Եթե Առուշանյանը շատ այլ քաղաքապետերի նման գնար Փաշինյանի հետ համագործակցության, դատարանն երբեք նմանատիպ որոշում չէր կայացնի՝Փաշինյանի և ՔՊ-ի հետ սերտ կապեր ունեցող կամ այդ թիմի անդամ հանդիսացող քաղաքապետերն ու պաշտոնյաները՝քաղաքական առումով անձեռնմխելի են։ Գործող իշխանությունները մեդիաարշավ էին սկսել Առուշանյանի դեմ։ Իշխանամերձ ԶԼՄ-ները մեծ աղմուկ էին հանել Առուշանյանի վարած թանկարժեք մեքենայի և գոլդ պետհամարանիշների պատճառով՝ անտեսելով  փաստը, որ Առուշանյանների  ընտանիքը կարողությունը կուտակել է մինչև Առուշանյանի  քաղաքապետ  դառնալը՝ տարիների քրտանջան աշխատանքի շնորհիվ։  Իսկ ՔՊ-ականները, ովքեր մինչև 2018թ․-ը ապառիկով էին ապրում, այժմ դոլարային միլիոնատերեր են դարձել, սակայն դրա մասին իշխանական քարոզչամեքենան իհարկե լռում է։ Առուշանյանը պայքարում է Գորիսի բարեկեցության համար՝իր ելույթներում կարևորում է Սյունիքի դերը հայոց պետականության ամրապնդման հարցում՝հայ-իրանական կապերը խթանող միջոցառումներ է իրականացնում, իսկ դա հավանաբար հակասում է ՔՊ-ականների արտաքին քաղաքական ուղենիշներին և Սյունիքով՝թուրք-ադրբեջանական տանդեմին միջանցք տրամադրելու պլաններին։ Առուշանյանը խանգարում է գործող իշխանություններին՝Սյունիքը մաս-մաս հանձնելու գործին և նրան փորձում են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշմամբ հեռացնել։ Իշխանությունները իրենց  ոճի մեջ են,  անհասկանալի է հորթի հրճվանքի մեջ  գտնվող որոշ ընդդիմադիրների վարքագիծը, եթե  Առուշանյանը ինքնուրույն գործոն է ու  չի ձուլվում իրենց հետ, ապա իրենց թույլ են  տալիս զրպարտել ու դա անում են այնպիսի մարդիկ, որոնք հայրենիքի համար  որևէ արժեքավոր  բան չեն արել։

Հիշեցնենք, որ  ըստ  Հակակոռուպցիոն  վերաքննիչ դատարանի դատական ակտի, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը, և որոշվել է 5 տարի ժամկետով սահմանափակել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքը։ Պրոբացիայի ծառայության գրությունն էր ուղարկել Գորիսի ավագնաուն, հարցը քննարկվել էր և ավագանու կոողմից  արձանագրվել է,  որ  պատժատեսակը որպես հիմք նախատեսված չէ ՏԻՄ օրենքով ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու համար։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031