Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

«Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները տեղի կունենան Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում իրականացվող «Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները կանցկացնի Երևանում:
Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Կրթական ծրագրի երևանյան հանդիպումները կանցկացվեն Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում» հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16։00-ին, իսկ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում՝ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14։00-ին։
Միջոցառումների մուտքն ազատ է։«Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի նպատակն է նոր սերնդին հաղորդակից դարձնել 20-րդ դարի հայազգի հանճարի կախարդական աշխարհին, վերստին արժևորել վարպետի վաստակն ու համբավը։ Ծրագրի շրջանակում կինոգետ, ռեժիսոր Ռաֆֆի Մովսիսյանը դասախոսությունների ընթացքում ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի կերպարը, բազմաբնույթ ստեղծագործություններն ու նրա արվեստի հիմնաքարերը։
Ծրագրի անցկացման վայրերում վարպետի լուսանկարներով ազդագրեր են փակցվում, որոնցից յուրաքանչյուրը ներառում է Սերգեյ Փարաջանովի ասույթներից մեկը: Ազդագրերը նաև հագեցած են QR կոդով՝ Սերգեյ Փարաջանովի մասին հայերեն և անգլերեն լիաժեք տեղեկատվությամբ։Նշենք, որ «Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագիրն իրականացվել է ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում:
Facebook
Twitter

Կարդացեք նաև