Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Եկել եմ փող խնդրելու, եթե չստանանք, ստիպված կգնանք կրճատումների. Հանրային ռադիոյի տնօրեն

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը հաստատեց՝ Կառավարության և ԱԺ-ի կողմից գումար չստանալու դեպքում ռադիոյում աշխատողների հաստիքները կկրճատվեն։

«Ես այսօր այստեղ եկել եմ փող խնդրելու, որովհետև ես ունեմ 320 աշխատող, որից 93-ը երաժիշտներ են, մնացածը լրագրողներ և տեխնիկական աշխատողներ, որոնք ստանում են շատ ցածր աշխատավարձ, և այդ բալանսը վերականգնելու համար ասել եմ՝ մինչև տարեվերջ ոչինչ չի փոխվում։ Եթե գործադիրը, օրենսդիրը բարի գտնվեն ավելացնեն մեր բյուջեն, ոչ մի բան չի լինի, եթե ոչ՝ մենք ստիպված կգնանք կրճատումների»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը։ Նա նշեց, որ նույնիսկ մի քանի հոգու խնդրել են ազատել սենյակները, որ վարձով տան, քանի որ փողի կարիք ունեն։ «Ամեն ինչ անում ենք միջոցներ գեներացնելու համար, ճարներս կտրած փորձում ենք հովանավորներ գտնել, որ կարողանանք խրախուսել լրագրողներին և նոր շարքեր սկսել»,-ասաց նա։

Քոլոյանը պնդեց, որ որևէ կերպ Հանրային ռադիոն չի կարող դառնալ իշխանության քարոզչամիջոց։

Facebook
Twitter

Կարդացեք նաև