Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

304 մլն դրամ` Երևանի 2806-ամյակի համար. Փաշինյանը 20 հեծանվավազք կկազմակերպեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«Երեւանի 2806 ամյակի առթիվ մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպված միջոցառումն արժեցել է այնքան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ գումարով կարող էր գրեթե 20 անգամ հեծանվավազք անցկացնել Սեւանա լճի շուրջ։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ միջոցառումն արժեցել է 304 մլն 487 հազար դրամ։ Երեւանի տոնին նվիրված միջոցառումներ պետք է անցկացվեին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Ազատության հրապարակում, «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ), Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում։ Միջոցառումներին զուգահեռ անցկացվում էին գարեջրի փառատոն, գինու փառատոն, փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին եւ այլ սպորտաձեւերին նվիրված միջոցառումներ, իսկ երեկոյան՝ ժամը 21։00-ին, Հանրապետության հրապարակում կայացավ օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ ունեցան Հանրապետության սիրված արտիստները։

304 մլն 487 հազար դրամ արժեցած պայմանագրի մեջ, բացի միջոցառումների սցենարական մասից, ներառված են նաեւ տեխնիկական մասը, անգամ գույքը՝ մետաղյա կոնստրուկցիաներ, ԼԷԴ եկրաններ, ձայնային սարքավորումներ։ Պայմանագրում ներառված է նաեւ 2 գովազդային վահանակի արժեքը, բեմահարթակի վարձակալությունը, բեմահարթակի երեսպատումը, թվով 4 հնաոճ վինտաժային մեքենաներ, 3 հնաոճ խաղեր։ Պայմանագրի արժեքում ներառված են եղել նաեւ բեմի նախագծման աշխատանքները, ոճաբանի ծառայությունները, անձնակազմի սնունդը, նկարահանման ապահովումը, ԴիՋեյի ծառայությունները (DJ Վահագ)՝ առնվազն 30 րոպե տեւողությամբ, բանվորական ուժ, անվտանգություն։

Հանրապետության հրապարակում համերգային ծրագրի համար, համաձայն պայմանագրի, ելույթ են ունեցել Ժակլին Սարգսյանը Lada Niva խմբից, Արաքսյա Վարդերեսյանը, Արման Աղաջանյանը, Ռոզալինը, Աիդա Սարգսյանը, Արմինկան եւ մանկական երգչախումբը։

Միջոցառման պարուհիների եւ երգչախմբի հագուստները պատրաստել են ոճաբաններ՝ հատուկ այս համերգի համար։

Պայմանագրով՝ յուրաքանչյուր ինֆլյուենսեր պարտավորված է եղել հրապարակել տեսանյութ եւ նկարներ. պարտադիր պայման է եղել 1 reel եւ 1 story հրապարակել։

Միջացառումը կրկին կազմակերպել էր «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն, որի մասին «Հետք»-ը գրել էր՝ 2018-2022 թվականներին պետական տարբեր մարմինների հետ կնքել է 14 պայմանագիր, որոնցից 12-ը՝ առանց մրցույթի։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,5 միլիարդ դրամ։

2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գալա համերգի կազմակերպման համար «Ֆակտորի Փրոդաքշնը» արտաքին գործերի նախարարությունից ստացել էր 76 միլիոն դրամ։ 2018 թվականի՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի կազմակերպման համար կրկին ԱԳՆ-ից ընկերությանը հատկացվել էր 54 միլիոն դրամ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին։ Ընկերությունը հիմնադրել են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը, որոնք մինչեւ 2021թ. նոյեմբերի 26-ը ունեցել են 50-ական տոկոս բաժնեմաս, սակայն այդ օրվանից մինչեւ հիմա ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին, ով նաեւ ընկերության տնօրենն է։ Ռուդիկ Տեր-Գալստյանը 2012-2017 թվականներին եղել է «Հանրային» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը, իսկ Վազգեն Պողոսյանը եղել է «Հանրային»-ի գործադիր պրոդյուսերը։

2021 թվականի դեկտեմբերի 2-ին Վազգեն Պողոսյանը նշանակվել է հանրապետության նախագահի օգնական՝ Արմեն Սարգսյանի օրոք։ 2022թ. հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ մարտի 3-ին նախագահի պաշտոնը ստանձնած Վահագն Խաչատուրյանը մարտի 18-ից Վազգեն Պողոսյանին ազատեց օգնականի պաշտոնից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև