Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Արարատ Միրզոյանը դարձել է թուրքական ԶԼՄ-ների աստղը

Նախօրեին Հայաստանի խորհրդարանում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ, լայն արձագանք է գտել թուրքական մամուլում։ Ազգային ժողովում հարցերին պատասխանելու ժամանակ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։

Միրզոյանը նաև բացահայտ կրկնել էր թուրքական նարատիվները՝ պատմաբանների հանձնաժողովի մասին՝ փաստացի դառնալով ժխտողականության դրոշակակիրը Հայաստանում։ Թուրքական ԶԼՄ-ներում Միրզոյանի այս հայտարարությունն անվանել են «անսպասելի», «զարմանալի», «կարծրատիպերը քանդող» և նմանատիպ այլ հոմանիշներով։

Եվրոպական որոշ երկրներում, ի դեպ, նման կարծիք հայտնելու համար Արարատ Միրզոյանին քրեական պատասխանատվության կենթարկեին՝ Հայոց ցեղասպանության ժխտման հոդվածով։

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, ՀՀ-ում արտգործնախարարի կարգավիճակ ունեցողի հայտարարությունը խոսում է ոչ միայն գործող իշխանության` թուրքական առաջնահերթություններով առաջնորդվելու, այլ Հայաստանի անվտանգությունը նոր հարվածի տակ դնելու մասին։ Պատգամավորը հիշեցրել է, որ հայ-թուրքական գործընթացի տարբեր փուլերում` անկախության հռչակումից մինչև Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտություն», թեման միշտ պահվել է արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում: «Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգություններով և նաև սրանով է պայմանավորված, որ մեծ թվով երկրներ, դրանց խորհրդարանները ոչ միայն դատապարտել, ճանաչել են Թուրքիայի կողմից Ցեղասպանության իրականացումը, այլ տարաբնույթ բանաձևեր են ընդունել»,- նշել է Աբրահամյանը: Past.am

Մանե Սահակյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև