Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Հեշտ չէ… Արթուր Կարապետյանը`կնոջ իրեն սանձելու, նրա ուժեղ լինելու մասին

«Իմունիտետ»-ի տաղավարում դերասան Արթուր Կարապետյանն էր։

StarNews-ը հետևեց և առանձնացրեց հաղորդումից հետաքրքիր հատվածներ։

Նշենք, որ սոցիալական հարթակներում դերասանն ակտիվություն չունի: Ինչ՞է ասում նա այդ մասին.

«Երևի ժամանակն է այդպիսին, որ պետք է ավելի ակտիվ լինենք, որովհետև մարդիկ այսօր կյանքը ճանաչում են սոցիալական հարթակներով։ Այնքանով, որքանով կա դրա անհրաժեշտությունը, երբեմն տեղադրում եմ, եթե ինչ-որ նոր ֆիլմի, ներկայացման, միջոցառման գովազդ է պետք լինում, երբեմն տեղադրում եմ։ Փորձում եմ ապրել այդ հարթակից դուրս՝ իրական կյանքում, ոչ թե վիրտուալ իրականության մեջ։ Մեր ժամանակին հիվանդությունն է»։

Այսօր և երեկ ի՞նչ էվոլուցիա է ապրում դերասանը.

«Դերասանի մասնագիտությունն ինձ համար շատ լուրջ մասնագիտությունն է։ Դու գործ ունես մարդկանց հոգիների, մարդկան մտքի հետ։ Մասնագիտությանը լավ պետք է տիրապետես, որպեսզի մարդկանց վնաս չտաս։ Այսօր շատերն են ուզում դերասան դառնալ։ Այսօր բոլորը ցանկություն ունեն երևալու և շատ հեշտ է դա։ Մեր ժամանակ, որպեսզի դու կարողանայիր բարձրանալ մայրաքաղաքային թատրոնի որևէ բեմ, շատ երկար ճանապարհ պետք է անցնեիր, իսկ այսօր, ցավոք սրտի, շատ դյուրին է դարձել բեմ բարձրանալն ու բեմից ներկայանալը»։

Դերասանը զրույցի ընթացքում խոսեց նոր սերնդի մասին.

«Նոր սերունդը շատ լավն է։ Յուրաքանչյուրն նոր սերնդի համար պատասխան է տալիս իրեն դաստիրակողը այսինքն մենք։ Ես մեզանից հետո եկող սերնդի համար պատասխանատու եմ, որովհետև ես եմ նրան «դաստիրակում»։ Շնորհալի երեխաներ շատ կան, բայց դրա հետ մեկտեղ պատահական երևույթներն էլ մեծ թիվ են կազմում»։

Խոսք եղավ նաև Արթուր Կարապետյանի անձնականից, իր և Սաթենիկի միասին ապրելու ու աշխատելու փորձառությունից: Դերասանը խոսեց.

«Սաթիկը, որպես դերասանուհի, հիմա չասեք կինս է, գովում եմ, եզակի դերասանուհի է, և մեր դաշտում իր նմանը չունեցող ինձ համար, որովհետև իր տեսակից չկա։ Շատ պատասխանատու է նրա հետ բեմ բարձրանալը, ինքը գործում մաքսիմալիստ է, զիջում չի սիրում։ Կյանքում ցանկացած մարդկային փոխհարաբերության մեջ կարող է զիջել, երբ դիմացինը խոսում է, կարող է լռել, բայց բեմում ինքը մաքսիմում տրամադրվում է և փորձում հասնել առավելագույնին»։

Արթուր Կարապետյանը մի անգամ ասել է, որ Սաթենիկն իրեն սանձում է, շատ առումներով ուժեղ կին է։ Հե՞շտ է ապրել ուժեղ կնոջ և լավ դերասանուհու կողքին ու չճնշվել:

«Հեշտ չէ, պատասխանատու է։ Դա երևի ճիշտ է, որ մտածում եմ ամեն խոսքի, ամեն արարքի հարցում, որովհետև վերջին ժամանկներս մենք շատ անպատասխանատու ենք ապրում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031