Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Կար շրջան, երբ անգամ հացի փող չես կարողանում վաստակել. Արթուր Կարապետյանը ֆինանսական խնդիրների մասին

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարում այս անգամ հյուր էր՝ Արթուր Կարապետյանը կնոջ՝ Սաթենիկ Հախնազարյանի հետ։

StarNews-ը առանձնացրեց հարցազրույցից հետաքրքիր մասեր։

Ինչպես՞ է կարողացել զույգը պահել և խնամել երկար տարիների ընթացքում  սերը:

Սաթենիկ Հախնազարյանն ասաց.

«Մենք շատ տարբեր ենք,բայց հաճախ ենք նայում նույն ուղղությամբ։ Ամեն ինչ եղել է, բայց հիմքում սերը ամենակարևոր դերն է կատարել։ Սերը, հարգանքը բոլորը միասին»։

Արթուր Կարապետյանը թեմայի շուրջ նշեց.

«Այս 36 տարիների ընթացքն  առանց սիրո չի եղել, մենք որքան էլ տարբեր մարդիկ ենք, ընդհանուր շատ բաներ ունենք։ Հիմնականում սիրո ամենամեծ թշնամին կենցաղային խնդիրներն են, որոնք կամա-ակամա ներխուժում են քո կյանք։ Մեր դեպքում նաև ժամանակաշրջանն էր շատ դաժան։ Երբ ամուսնացանք, ամեն ինչ փոխվեց։ 90-ականներն էր, երկիրը փոխվեց, դարը փոխվեց, շատ բաներ փոխվեցին։ Դժվար ժամանակներում կար էդպիսի շրջան ,երբ անգամ հացի փող չես կարողանում վաստակել։ Կար այդպիսի պահ, որը դժվար էր իսկապես։ Մենք նորաստեղծ ընտանիք էինք, մեր զավակը նոր էր ծնվել, և դժվար էր ապրել։ Եթե մենք այն ժամանակներում կարողացանք պահպանել մեր ընտանիքը, հիմա ապրելը մի փոքր ավելի դյուրին է դարձել։ Կարծում եմ կենցաղը քիչ խոցելի է այժմ մեր կյանքում»։

Արթուր Կարապետյանն ու Սաթենիկ Հախնազարյանը եղել են համակուրսեցիներ։ Կարիերան զուգահեռ են սկսել և աշխատանքի մեջ միասին են կայացել։ Երբեմն տղամարդիկ  խանդ են ունենում հատկապես, երբ կինը պետք է դերասանությամբ զբաղվի:Թեմայի վերաբերյալ դերասանը հետևյալն ասաց.

«Երբ դու գիտես քո մասնագիտությունը, գիտես`  ինչ՞ է իրենից ներկայացնում, խանդի պահ չի եղել մեր մեջ։ Ես ուրիշ դերասանուհիների հետ եմ խաղացել, Սաթիկն` ուրիշ։ Թատրոնը մեր կյանքն է, բայց սա թատրոնից դուրս կյանքը չի, որ խանդես։ Մեր մասնագիտության բաղկացուցիչ մասն է»։

Ինչու՞ Արթուր Կարապետյանը սկսեց ավելի շատ հեռուստաէկրաններին երևալ ,իսկ կինը չնկարահանվել։ Երբ Արթուր Կարապետյանը սերիալներին ասում էր «ոչ», իսկ տիկին Սաթենիկն «այո», լինում էին արդյոք՞ տանը բախումներ.

«Արթուրը, երբ համաձայնվեց, կար ֆինանսական շատ լուրջ առաջարկ և կար Արթուրի  կողմից պահանջներ։ Ես ասում էի` Արթուր ,եթե դու գնաս և հանկարծ նկարվես այն հագուստով , որ մարդկանց մեջ ես դուրս գալիս. դա ինձ համար ամոթ է։ Բախումը լինում էր դրա շուրջ»։

Խոսեցին նաև իրենց աղջկանից և այլազգի փեսացուից.

«Մենք փորձել ենք մեր երեխային դաստիարակել ինքնուրույն։Ես երբեք չեմ ստուգել իր օրագիրը, ասել եմ ինչ որ կստանաս` դու ես։ Ես ու Սաթիկն իրեն չենք կաշկանդել որևէ հարցում,մանգամ մասնագիտության ընտրության։ Թողել ենք ազատ մեծանա, այդպես էլ կյանքի ընկերոջ ընտրության հարցում: Նա ազատ էր ընտրության մեջ, ում էլ որ ընտրեր ինքը, մերն էր լինելու։ Փառք Աստծո հրաշալի ամուսին  ունի: Երբ մեր հայացքներն առաջին անգամ հանդիպեցին իրար, մենք երկար նայում էինք հանգիստ և առանց լարվածության։ Նա ինձ դուր եկավ առաջին հայացքից։ Ես երազում էի ունենալ փեսա ,ում հետ կարող էի ընկերություն անել։ Փառք Աստծո, մենք այսօր ընկերներ ենք և ունենք մեր գաղտնիքները։ Երբեմն դուրս ենք գալիս ման գալու և անում ենք այն, ինչ մենք ենք ուզում՝ երկուսով»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031