Skip to main content

Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան | Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է | Հարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցում | ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները | Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից. Սուրենյան | Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներ | Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե Թանդիլյան | «Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում սպասում են հակամարտության պատճառով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավ, մի փաստ պիտի դնեք չէ՞ տակը, որ ես կարողանամ պաշտպանվել. Արմեն Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ կառավարության բոլոր անդամներին` վարչապետի գլխավորությամբ, մեղադրանք առաջադրված չէ. պաշտպան | Իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ. Նարեկ Մալյան | ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին. քննարկվել են ՀՀ-ի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր | 9-ամյա հայ երեխան hարձակման է ենթարկվել Իսրայելում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխվելու են

Լրահոս

Կմաղթեմ, որ գալիք տարում արդարություն հաստատվի, ազգային իշխանություն լինի, Արցախ հայը ոտք դնի, Հայաստանը փրկվի ․․․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է․

«Հավատը ամբոխի ուժի հանդեպ վերափոխեց հայկական երկու պետությունների ավանդական քաղաքականությունն ու կործանարար դեր ունեցավ։ 2018-ին մուտք գործեցինք ամբոխների դարաշրջան …

Անասելի ծանր է վնասազերծել ամբոխի կառավարիչներին, բայց ոչ անհնար, քանզի իրենցը նյութը  իշխանությունն ամեն գնով ունենալն ու պահելն է, մերը՝ հայրենիքն ու մեր սերունդները, արժանապատվությունն ու խաղաղությունը ․․․

Ամփոփում եմ 2024-ը, գումարում, հանում եմ ու գոհանալու պատճառ չունեմ, քանզի հայրենիքս շարունակում է ղեկավարել ամբոխների կառավարիչը։

Կյանքը 4 տարի է, ինչ կանգ է առել … մի՛ համոզեք ձեզ, որ այն շարունակվում է, որովհետև եղևնի եք զարդարում, տոնական սեղան եք գցում հայկական խնջույքի բոլոր կանոններով։ Այն կանգ է առել, որովհետև մարդն իրեն չի կարող երջանիկ զգալ, երբ զուգահեռ աշխարհում Եռաբլուրն է, Եղբայրական հուշահամալիրն է, անշունչ մնացած Արցախն է, սգացող մայրերն ու որբացած մանուկների անփայլ աչուկներն են…

Այս տարի էլ չեմ շնորհավորի, առավել ևս՝ չեմ սպասի, միայն կմաղթեմ, որ գալիք տարում արդարություն հաստատվի, ազգային իշխանություն լինի, Արցախ հայը ոտք դնի, Հայաստանը փրկվի … Սա է մեր ու մեր երեխաների ապրելու պայմանը։

Սիրում եմ Արցախն ու Հայաստանը, քանզի իմն են»։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930