Skip to main content

Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան | Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է | Հարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցում | ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները | Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից. Սուրենյան | Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներ | Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե Թանդիլյան | «Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում սպասում են հակամարտության պատճառով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավ, մի փաստ պիտի դնեք չէ՞ տակը, որ ես կարողանամ պաշտպանվել. Արմեն Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ կառավարության բոլոր անդամներին` վարչապետի գլխավորությամբ, մեղադրանք առաջադրված չէ. պաշտպան | Իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ. Նարեկ Մալյան | ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին. քննարկվել են ՀՀ-ի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր | 9-ամյա հայ երեխան hարձակման է ենթարկվել Իսրայելում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխվելու են

Լրահոս

Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«2 տարի առաջ այս օրը, երբ ամենուրեք նախատոնական եռուզեռ ու տրամադրություններ էին, այդ ժամանակ դեռ բլոկադայի մեջ գտնվող Արցախում դատարկ խանութներ էին, ամենուրեք՝ տագնապի զգացում:

Կարծես շատերը չեն հիշում կամ չեն ուզում հիշել տառապանքի այն օրերը, որոնք ուղեկցեցին արցախցի մեր հայրենակիցներին, իսկ մի փուլում բերեցին ծանր պատերազմ և բռնի տեղահանություն:

Այսօր է՛լ առավել լկտի ու ինքնագոհ իրենց պահում են բոլոր նրանք, ում հանցավոր անգործությամբ, իսկ որոշ դրվագներով` պայմանավորվածությամբ, հանձնվեց Արցախը:

Տեղի ունեցածին որևէ արդարացում կամ բացատրություն չկա: Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը:

Այսօր ոչ պակաս անբարոյական վարք են դրսևորում բոլոր այն անձինք, ովքեր գործող իշխանությանը սպասարկելու նպատակով կամ արդարացումներ են փնտրում Արցախի հանձնման համար, կամ տարբեր նեղ շահերի ծառայեցման համար «պատասխանատուի բաճկոնը» փորձում են հագցնել իշխանությունից դուրս գործող ուժերին կամ գործիչներին:

Քարոզչության դերը ժամանակակից աշխարհում դժվար է թերագնահատել, սակայն պատմության ակնհայտ կեղծումները պարզապես հնարավոր չեն:

Այլ է, երբ իշխանությունն է ուզում փրկել իր դեմքը, լրիվ այլ բան, երբ դա ներքաղաքական «ռազբոռկաների» համատեքստում անում են արտաքուստ ոչ իշխանական թվացող, սակայն նեղ շահերից ելնելով՝ կամա թե ակամա, իշխանության օրակարգը սպասարկող դեմքերը:

Ինչևէ, 2 տարի առաջ Արցախում սովի, անարդարության և գոյության կռիվ տվող Արցախցին այլևս իր բնօրրանում չէ:

Ճիշտ է` նրանց հիմնական մասն իր հայրենիքի հայաստանյան հատվածում է ապրում, սակայն դա եղած վերքերը ոչ մի կերպ չի սպիացնում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930