Skip to main content

Հարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցում | ԲԸՏՄ-ում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հանքային ռեսուրսների ոլորտում համագործակցության հեռանկարները | Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից. Սուրենյան | Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներ | Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե Թանդիլյան | «Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում սպասում են հակամարտության պատճառով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավ, մի փաստ պիտի դնեք չէ՞ տակը, որ ես կարողանամ պաշտպանվել. Արմեն Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ կառավարության բոլոր անդամներին` վարչապետի գլխավորությամբ, մեղադրանք առաջադրված չէ. պաշտպան | Իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ. Նարեկ Մալյան | ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին. քննարկվել են ՀՀ-ի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր | 9-ամյա հայ երեխան hարձակման է ենթարկվել Իսրայելում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխվելու են | ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան | Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարևորել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը

Լրահոս

Մեր ազգի համար այս ծանրագույն օրերին համախմբվենք համազգային գաղափարների շուրջ. Գուգարաց թեմի առաջնորդ

Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ուղերձ է հղել Սուրբ ծննդյան տոնի առթիվ.

«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ Մատթէոս 1.23

Իմ շատ սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Ամենայն սիրով և ուրախությամբ` մեր ջերմ օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ Ամանորի, Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության բերկրաշատ և սքանչելախորհուրդ տոների առթիվ և շնորհավորում ամենքիդ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով` «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»:

Նոր տարվա շեմին ենք լի սպասումներով ու հույսերով, և իհարկե անհանգիստ սրտով ու մտահոգություններով։ Հայրենիքը տակավին կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առջև և այս դժվարին իրավիճակում մենք պետք է կարողանանք մեր ազգային ներուժով միաբանվել՝ հայրենիքը հզորացնելու և ծանր կացությունից դուրս բերելու համար։

Արդարև, Սուրբ Ծննդյան կենսառաք և հոգեզվարթ ավետիսը Հայաստանի և աշխարհի համար սուր մարտահրավերներով բազում այս ժամանակաշրջանում առանձնակի գոտեպնդում և մխիթարություն է բերում մեզ՝ իբրև հույս մշտանորոգ լույսի, արդարության և հավերժական կյանքի ժառանգման:

Առ Աստված ապավինությամբ, աղոթքով, ապաշխարելով ու զղջալով բոլոր մեղքերի ու սխալների համար՝ մեր թերացումների հետ առերեսվելով, միմյանց ներելով հանդերձ՝ միանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին Սուրբ Ծննդյան կենսաբեր լույսով, շնորհներով և հավատքով, նորոգվենք ու վերափոխվենք՝ վերարժևորելով մեր կյանքն ու կենցաղը:

Պանծացնենք մեր մեջ եղած սիրո և համերաշխության շնորհները, որպեսզի իրագործենք Աստծո կամքը՝ «բարին և հաճելին և կատարյալը»:

Մեր ազգի համար այս ծանրագույն օրերին համախմբվենք համազգային գաղափարների շուրջ, հեռու վանենք մեզանից անհուսությունն ու անտարբերությունը՝ ունենանք միմյանց նկատմամբ պատասխանատվության բարձր գիտակցություն և մեր ողջ ներուժը սևեռենք հայրենիքի հզորացմանն ու պայծառացմանը՝ կառչած մնալով մեր ազգային ինքնությանը, մեր գոյության հիմնաքարերին՝ հայրենիքին, մեր լեզվին ու մեր հավատքին:

Սուրբ Ծննդյան տոնի այս նվիրական օրը գոհունակ սրտով աղոթք բարձրացնենք առ Աստված՝ որ Տերն իր ամենաառատ ողորմությամբ զորություն ու ամրություն շնորհի մեր ժողովրդին, համայն մարդկությանը, խաղաղություն լինի հայրենյաց սահմանում:

Սիրելի՛ հավատացյալներ,
Կրկին մեր օրհնություն ու շնորհավորանքն ենք հղում բոլորիդ և մաղթում, որ Սուրբ Ծննդյան կենսատու շնորհներով ամուր մնաք լույս հավատքի, առ Աստված ապավինության մեջ, զորացնե՛ք աղոթքը ձեր ամենօրյա կյանքում և անմնացորդ նվիրումով մասնակից դառնաք մեր հայրենիքի և քրիստոնեական հավատքի զորացման սուրբ գործին: Աղոթքով զորացե՛ք, սիրով ընթացե՛ք, հուսով ապրեցե՛ք:

Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930