Skip to main content

Ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում». Արմեն Գրիգորյան | ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեսպան Մարագոսը խոստացավ լուրջ արձագանքել ստեղծված իրավիճակին․ Հարություն Հարությունյան | Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմшխք ու ոսկnրներ | «Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ մահը դառնա հերթական դրվագ, քայլերի ենք անցնելու․ Մելոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանքի տակ և ստացե՞լ է արդյոք ադեկվատ բուժօգնություն․ Հովսեփյան | Ստեփանավանում նորընտիր ավագանու քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը | Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվшն մասին. Արեգա Հովսեփյան | ՈՒՂԻՂ. Եվրոպա չե՞ս տեսնում քաղաքական մահերը. բողոքի ակցիա | Արագածոտնում բшխվել են «Lexus GX470»-ը և «Toyota Land Cruiser»-ը․ կան վիրավnրներ | Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ | Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է․ Աբրահամյան

Լրահոս

ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր

Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով պրոցեսը չի սահմանափակվելու։ Գրեթե մեկ տարի առաջ  զգուշացնում էի, որ քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն,  և առաջիկայում նոր հնարքների են դիմելու, նոր աճպարարություններ են անելու բյուջեն համալրելու համար։ Եվ այդ ծանրությունն իր ուսերին զգալու է ՀՀ քաղաքացին։ Այս մասին գրել է  ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

«Լավ ապրելու գավառական բանաձևը՝ շատ վաստակել, շատ ծախսել, այս դեպքում այլ կերպ է  գործելու։ ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է։

Առաջիկայում համառ ու համբերատար ոլորտ առ ոլորտ կանդրադառնամ ՀՀ քաղաքացու համար լրացուցիչ բեռ ստեղծող հարկային պարտավորություններին և հնարավոր փոփոխություններին։

Այսօր՝  նոտարական, փաստաբանական, իրավաբանական և հաշվապահական ծառայությունների ընդհանուր հարկման դաշտ տեղափոխելու հետևանքով քաղաքացու համար ստեղծվող բեռին։

-2025թ. հունվարի 1-ից նոտարական և փաստաբանական ծառայությունները մինչև 2024թ սեպտեմբեր 5 տոկոս, իսկ սեպտեմբերից 10 տոկոս շրջհարկի փոխարեն դարձել են գրեթե 38 տոկոս։ Արդյունքում, մոտավոր հաշվարկներով փաստաբանական ծառայությունները թանկանալու են կամ արդեն թանկացել են գրեթե 40 տոկոսով։ Այս փոփոխությունների ծանրությունը յուրաքանչյուր տարի կրելու է շուրջ 200,000 քաղաքացի։ Ամեն տարի դատարան մուտք է արվում շուրջ 190-200 հազար գործ։

Ավելին, փաստաբանները լուրջ խնդրի առջև են կանգնել անվճար փաստաբանական ծառայություններ մատուցելու հարցում։ Բազմաթիվ փաստաբաններ արդեն իսկ հանդես են եկել հայտարարություններով, որ 2025թ. այլևս չեն կարողանալու անվճար օգնել քաղաքացիներին։ Շղթայաբար ծանրաբեռնվելու է Հանրային պաշտպանի գրասենյակը։

Կա մեկ այլ, ավելի վատ ճանապարհ՝ մինչ այս պահը «սպիտակով» ծառայություն մատուցողները պայմանավորվելու են ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների հետ և հաջորդ տարի գումարի մեծ մասը ստանալու են կանխիկ /սևով/։

-Իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում տեղադրված է կառավարության որոշման նախագիծը, որտեղ վերանայվում են նոտարական ծառայությունների արժեքները։ Ծառայությունների արժեքը թանկանում է գրեթե կրկնակի։ Օրինակ՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը առաջին հերթի ժառանգների համար 5-7 հազարի փոխարեն դառնում է 10-15 հազար։ Սրան իհարկե ավելանում է պետական տուրքը։ Ժառանգության իրավունքի վկայագրի համար առաջին հերթի ժառանգները 1-2 միավորի դեպքում կվճարեն 10-15 հազար՝ նախկին 3-5 հազարի փոխարեն։ Կրկին չմոռանանք ավելացնել պետական տուրքը։ Այս թանկացումները յուրաքանչյուր տարի, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, վերաբերելու է շուրջ 1 միլիոն քաղաքացու։

Արդարացի լինելու համար, սակայն պետք է նշել, որ առանց այս փոփոխությունների նոտարական գրասենյակներից շատերը փակման վտանգի տակ կլինեին։ Օրինակ մարզերում տարեկան ընդամենը մի քանի տասնյակ գործարք անող նոտարական գրասենյակները պարզապես չեն կարող աշխատել այդպիսի բարձր հարկերի պայմաններում։

-Հուլիսի 1-ից իրենց ծառայությունների արժեքը կվերանայեն նաև հաշվապահական և իրավաբանական ծառայություններ մատուցողները։

Այնպես որ սիրելի հայրենակիցներ, դուք կարող եք շատ աշխատել, միգուցե նաև շատ վաստակել, բայց ծախսելու եք շատ ավելի շատ, և այնպես չէ, որ լավ եք ապրելու»,- գրել է Վարդանյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև