Skip to main content

Ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում». Արմեն Գրիգորյան | ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեսպան Մարագոսը խոստացավ լուրջ արձագանքել ստեղծված իրավիճակին․ Հարություն Հարությունյան | Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմшխք ու ոսկnրներ | «Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ մահը դառնա հերթական դրվագ, քայլերի ենք անցնելու․ Մելոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանքի տակ և ստացե՞լ է արդյոք ադեկվատ բուժօգնություն․ Հովսեփյան | Ստեփանավանում նորընտիր ավագանու քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը | Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվшն մասին. Արեգա Հովսեփյան | ՈՒՂԻՂ. Եվրոպա չե՞ս տեսնում քաղաքական մահերը. բողոքի ակցիա | Արագածոտնում բшխվել են «Lexus GX470»-ը և «Toyota Land Cruiser»-ը․ կան վիրավnրներ | Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ | Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է․ Աբրահամյան

Լրահոս

«ԱՄՆ-ն՝ Իրանի հետ կապված, ուղղակիորեն «կապում է» Հայաստանի ձեռքերը». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․

Կարդացի հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության «պատմական փաստաթուղթը»․ իրականում այդքան երկար բարակ գրած և գեղեցիկ փաթեթավորած տեքստի հենց առաջին վանկը խոսում է այն մասին, որ փաստաթղթի հիմնական առանցը հակառուսականությունն է, ինչպես նաև Իրանին ուղղված տողատակային ականները։ Մասնավորապես, այս համագործակցությամբ ԱՄՆ-ն՝ Իրանի հետ կապված, ուղղակիորեն «կապում է» Հայաստանի ձեռքերը․ հիշեցման կարգով ասեմ, որ Իրանի «Հեղափոխության պահապանների կորպուսը» ԱՄՆ-ի կողմից հրապարակվող փաստաթղթերում համարվում է «ահաբեկչական կազմակերպություն»։
Մի մեջբերում հիշյալ փատաթղթից․ «Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին»։ Այս նախադասության մեջ ամբողջովին ամփոփված է այն իրական դիրքորոշումը, որով Հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ն փորձելու է դառնալ հեգեմոն, և դա անելու է իր վաղեմի բարեկամի Թուրքիայի ձեռամբ, իսկ փաշինյանական աչքկապոցին ընդամենը ծխածակույթ է։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ով ծառայում է ոչ հայկական օրակարգին, նախօրեին վերահաստատեց, թե իրականում ով է իր տարածաշրջանային «պարտնյորը»։ Ըստ էության՝ ԱՄՆ-ի տարածաշրջանային հիմնական խաղացողը լինելու է Թուրքիան և հենց նա է «կյանքի կոչելու» այն գաղափարներն ու խոստումները, որոնք «աննախադեպ» փաստաթղթով ամրագրել են հայաստանյան կառավարիչները։
Ի դեպ՝ Նիկոլն իր խոսքում քանիցս ակնարկել է ՀՀ-ում թուրքական ներկայության վերաբերյալ ունեցած լուայլ դիրքորոշումը և, ըստ ամենայնի, առաջիկայում իր խոսույթում այդ մասով առավել լայն բացվածքով տիրաժավորումներ կանի։ Ավելին, չի բացառվում, որ մոտ ժամանակներս, ասենք, հայտարարվի, որ Եվրոատլանտյան դաշինքի որևէ ծրագրի շրջանակում անցկացվում են ՀՀ-ՆԱՏՕ (տվյալ դեպքում Թուրքիա) զորավարժություններ։ Կամ ասենք, մի փուլում հայտարարվի, որ
Թուրքիան հանդիսանում է մեր տարածաշրջանային կարևոր «գործընկերը»։
Իրականում հիշյալ փաստաթղթի մյուս առանցքային կետը, որն ամփոփված է էներգետիկ ոլորտում համագործակցության հատվածում, Հայաստանի ատոմակայանի հարցն է, որի շահագործումն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի պարտադրմամբ կդադարեցվի, ենթադրում եմ ինչ-որ նոր խոստման դիմաց։ Դե, իսկ թե ինչ հետևանքներ այն կունենա ՀՀ տնտեսության ու էներգետիկ անվտանգության վրա, թողնում եմ ձեր վառ երևակայությանը։
Եթե անկեղծ՝ մնացածը ձևական ու արարողակարգային բառակույտ է ու դատարկաբանություն, որի մասին լսել ենք մի քանի հազար անգամ՝ «մարդու իրավունքներ, ժողովրդավարության կայացում, ազատ խոսք, կոռուպցիայի դեմ պայքար, արդարադատություն, մշակույթ, կրթություն» և նմանօրինակ այլ լոլոներ։
Facebook
Twitter

Կարդացեք նաև