Skip to main content

Ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում». Արմեն Գրիգորյան | ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեսպան Մարագոսը խոստացավ լուրջ արձագանքել ստեղծված իրավիճակին․ Հարություն Հարությունյան | Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմшխք ու ոսկnրներ | «Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ մահը դառնա հերթական դրվագ, քայլերի ենք անցնելու․ Մելոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանքի տակ և ստացե՞լ է արդյոք ադեկվատ բուժօգնություն․ Հովսեփյան | Ստեփանավանում նորընտիր ավագանու քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը | Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվшն մասին. Արեգա Հովսեփյան | ՈՒՂԻՂ. Եվրոպա չե՞ս տեսնում քաղաքական մահերը. բողոքի ակցիա | Արագածոտնում բшխվել են «Lexus GX470»-ը և «Toyota Land Cruiser»-ը․ կան վիրավnրներ | Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ | Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է․ Աբրահամյան

Լրահոս

Կարող ենք գործադուլ, դասադուլ անել, կամ ընդհանրապես չօգտվել տրանսպորտից, այն, ինչ արել ենք 2013-ին. Հայկ Մարության

Ե՛վ քաղաքացիները, և՛ մենք լիահույս ենք, որ քաղաքային իշխանությունները խելքները գլուխները կհավաքեն, կհասկանան, որ իրենց որոշումը ժողովրդի դեմ է ուղղված: Այս մասին լրագրողների հետ զրույցում, տրանսպորտի գնի դեմ իրականացվող ակցիայի ժամանակ, ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Այսօր հավաքվել ենք հենց այն նպատակով,  որ քաղաքացիներից լսենք, թե իրենք ինչպես են պատկերացնում պայքարը, բնականաբար խոսքը գնալու է բոյկոտի մասին, բայց ուղղակի բոյկոտի տարբեր ձևեր կան: Մենք պետք է հասկանանք, թե բոյկոտի ո՞ր ձևն ենք նախընտրելու, բոյկոտի ձևերից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որ ուսանողները կարող են դասադուլ անել, կարող է լինել գործադուլ մարդկանց կողմից և ընդհանրապես չօգտվել տրանսպորտից, այսինքն աշխատել, խուսափել տրանսպորտից օգտվելուց, մտնել տրանսպորտ, վճարել 100 դրամ, անցնել առաջ: 2013 թվականին էլի նույն մեթոդներն էին կիրառվում:  Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենալու, քան այն «Տարոն ջան սիրուն չի» տարբերակին գան»,- ասաց նա:

Մարությանը նշեց, որ իրենց պահանջն է տրանսպորտի գինը թողնել 100 դրամ:

«Նախ ուզում եմ տեղեկացնել, որ մենք արդեն նախագիծ ենք ներկայացրել, ըստ որի պահպանում են բոլոր այն փաթեթները, որը քաղաքապետարանն առաջարկում է և դրան ավելանում է ևս մեկ կետ, այն է՝ մեկ ուղևորությունը 100 դրամ, այսինքն բառացի այն, ինչ որ տեղի է ունենում հունվարին, այսինքն կարող ես բոլոր փաթեթներից օգտվել և կա մեկ ուղևորությունը 100 դրամ: Բայց, ինչպես տեսնում ենք, բնակչության մեծամասնությունն օգտվում է մեկ ուղևրությունը 100 դրամ տարբերակից։ Եթե ձեռք է տալիս, մարդիկ կգնեն չէ՞ այդ փաթեթները»,- նշեց Հայկ Մարությանը:

Վերջինս անդրադարձավ նաև իր ու Տիգրան Ավինյանի բանավեճին:

«Թե՛ բանավեճի ժամանակ, թե՛ բանավեճից հետո ուղղակի պարզ դարձավ մեր իշխանության իրական երեսը: Իրենք ցույց տվեցին, թե ինչպես են իրենք օգտվում այն գումարներից, որը ժողովուրդը տալիս է իրենց: Չէ՞ որ իրենք ասում են գումար չկա, պետք է, որպեսզի տրանսպորտը կարողանանք ապահովենք, բայց մենք տեսնում ենք, որ  իրենք այդ գումարն օգտագործում են իրենց քմահաճույքների համար»,- ասաց Հայկ Մարությանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև