Skip to main content

Ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում». Արմեն Գրիգորյան | ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեսպան Մարագոսը խոստացավ լուրջ արձագանքել ստեղծված իրավիճակին․ Հարություն Հարությունյան | Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմшխք ու ոսկnրներ | «Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ մահը դառնա հերթական դրվագ, քայլերի ենք անցնելու․ Մելոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանքի տակ և ստացե՞լ է արդյոք ադեկվատ բուժօգնություն․ Հովսեփյան | Ստեփանավանում նորընտիր ավագանու քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը | Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվшն մասին. Արեգա Հովսեփյան | ՈՒՂԻՂ. Եվրոպա չե՞ս տեսնում քաղաքական մահերը. բողոքի ակցիա | Արագածոտնում բшխվել են «Lexus GX470»-ը և «Toyota Land Cruiser»-ը․ կան վիրավnրներ | Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ | Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է․ Աբրահամյան

Լրահոս

Կիսիլյովի հաղորդումը կարող է արգելվել ՀՀ-ում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. Հայրապետյանը ՌԴ-ին բողոքի նոտայի մասին

Գիտեք, որ օրերս «Ռոսիա 1» հեռուստաալիքով հաղորդավար Դմիտրի Կիսիլյովի կողմից որոշակի հայտարարություններ են հնչեցվել, մասնավորապես արհեստական գեներացված անընդունելի թեզեր, խոսույթներ են շրջանառության մեջ դրվել, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպնին ԱԳՆ կանչելու եւ բողոքի հայտագիր ներկայացնելու հետ:

«Սրանով պայմանավորված, այո, այսօր ԱԳՆ է հրավիրվել դեսպանը և բողոքի նոտա է հանձնվել այս կապակցությամբ։

Եթե կհիշեք, նմանօրինակ անընդունելի բովանդակությամբ մեկ այլ հեռուստահաղորդում կար, որը արգելափակված է, ինչպես հանրային մուլտիպլեքսի տարածքում, այնպես էլ ցանցային օպերատորներով չի հեռարձակվում՝ Սոլավյովի հաղորդումը։ Մեր տպավորությունն այն է, որ մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը։

Ինչպես նախորդ հաղորդման դեպքում, այս պարագայում ևս կոնկրետ Կիսիլյովի հաղորդման հեռարձակումը կարող է մեր երկրում արգելափակվել։

Հետևաբար բոլոր այն հաղորդումները, որոնք կհեռարձակվեն մեր երկրի տարածքում, հասանելի կլինեն հայաստանյան հեռուստադիտողի համար, իրենց հեռուստակոնտենտով ու բովանդակությամբ պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված կարգով բովանդակությանը, ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան տեղական մյուս հեռուստաալիքներն են այդ կանոններին հետևում: Ես կարծում եմ՝ այստեղ ՀՀ կառավարության ակնկալիքը լեգիտիմ է, օբյեկտիվ է և արդար է։

Այս պարագայում այսօր մենք ուրեմն բողոք ենք ներկայացրել աշխատանքային կարգով հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որի արդյունքում մենք կունենանք կոնկրետ արձագանք ՀՌՀ-ի գործընկերների կողմից, և դրանից հետո ԲՏԱ նախարարությունը և ընդհանրապես կառավարությունը կհստակեցնի դրա հիման վրա իր անելիքները.,- հայտարարեց նախարարը:

Հարցին՝ մասնավորապես ի՞նչ է հնչել, որ ինքնիշխանությանը դեմ է եղել, Հայրապետյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ ուզում կետ առ կետ անդրադառնալ այն թեզերին, առանց այդ էլ մեզ համար անընդունելի և անթույլատրելի խոսույթների մի հատ էլ մենք միասին դրանք հավելյալ տարածենք: Ես ընդամենը ընդհանրական կարող եմ ասել, որ այդ հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հարաբերություններին»

Օգտվելով առիթից ևս մեկ անգամ ավելորդ  չեմ համարում նշել, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային խաղաղության գործընթացները կյանքի կոչելու և արագացնելու համար առաջ է քաշել իր տեսլականը և իր առաջարկների փաթեթը, այն հստակ անվանում ունի, կոչվում է խաղաղության խաչմերուկ: Նույն խաղաղության խաչմերուկը նաև կոնկրետ լուծում է առաջարկում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև երկաթուղային ուղևորափոխադրումների մասով: Ընդ որումը շատ կարևոր է արձանագրել, որ ոչ թե խոսքը առաջարկի մասին է, այլ կոնկրետ լուծման մասին է, և ՀՀ կառավարությունը սպասում է ադրբեջանական կողմի դրական արձագանքին»:

Նա կրկնեց, որ բոլոր միջազգային հեռուստաալիքներով հեռարձակվող կոնտենտը, որը ուղիղ կհակասի ՀՀ-ի պետական շահերին, լրջորեն վերանայվելու է Հայաստանի կողմից և հարկ եղած դեպքում դրանց հեռարձակումը արգելափակվելու է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև