Skip to main content

Ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում». Արմեն Գրիգորյան | ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեսպան Մարագոսը խոստացավ լուրջ արձագանքել ստեղծված իրավիճակին․ Հարություն Հարությունյան | Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմшխք ու ոսկnրներ | «Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ մահը դառնա հերթական դրվագ, քայլերի ենք անցնելու․ Մելոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանքի տակ և ստացե՞լ է արդյոք ադեկվատ բուժօգնություն․ Հովսեփյան | Ստեփանավանում նորընտիր ավագանու քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը | Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվшն մասին. Արեգա Հովսեփյան | ՈՒՂԻՂ. Եվրոպա չե՞ս տեսնում քաղաքական մահերը. բողոքի ակցիա | Արագածոտնում բшխվել են «Lexus GX470»-ը և «Toyota Land Cruiser»-ը․ կան վիրավnրներ | Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ | Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է․ Աբրահամյան

Լրահոս

Ապակի, միջատ՝ «Արտֆուդ»-ի պահածոներում. տնտեսավարողը կզգուշացվի, արտադրությունում վերահսկողական միջոցառում կիրականացվի

Սոցցանցերի տարբեր էջերում սպառողները պարբերաբար դժգոհություն են արտահայտում «Արտֆուդ» ընկերության պահածոների որակից: Օրինակ, այսօր օգտատերերից մեկը գրել է, որ «Արտֆուդ»-ի մուրաբայի (450գր) տարայի հատակից ապակու կտորներ է գտել:

Որոշ ժամանակ առաջ էլ սպառողներից մեկն ահազանգել էր, որ «Արտֆուդ»-ի սմբուկի և պղպեղի խորովածի մեջ միջատ է եղել։ Գրառման և տեսանյութի մեկնաբանություններում մարդիկ հայտնել էին, որ իրենց էլ է հանդիպել նման բան:

Tert.am-ի հետ զրույցում ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ տեղյակ են այս խնդրից:

«Քանի որ այս պահին պահածոների այդ արտադրությունը ժամանակավոր դադարի մեջ է, որևէ գործողություն իրականացնել ՍԱՏՄ-ն չի կարող:

Սակայն տնտեսավարողն անպայման կզգուշացվի: Այս կազմակերպության հետ կապված բոլոր բողոքներն արձանագրվել են և, արտադրական գործընթացի մեկնարկից հետո, արտադրությունում վերահսկողական միջոցառում կկազմակերպվի»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև