Skip to main content

Ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում». Արմեն Գրիգորյան | ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեսպան Մարագոսը խոստացավ լուրջ արձագանքել ստեղծված իրավիճակին․ Հարություն Հարությունյան | Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմшխք ու ոսկnրներ | «Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ մահը դառնա հերթական դրվագ, քայլերի ենք անցնելու․ Մելոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանքի տակ և ստացե՞լ է արդյոք ադեկվատ բուժօգնություն․ Հովսեփյան | Ստեփանավանում նորընտիր ավագանու քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը | Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվшն մասին. Արեգա Հովսեփյան | ՈՒՂԻՂ. Եվրոպա չե՞ս տեսնում քաղաքական մահերը. բողոքի ակցիա | Արագածոտնում բшխվել են «Lexus GX470»-ը և «Toyota Land Cruiser»-ը․ կան վիրավnրներ | Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ | Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է․ Աբրահամյան

Լրահոս

Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Hetq

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն արձագանքել է Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզի դայակ Արևիկ Ալիխանյանի բողոքին, որը խնդրում էր դաստիարակ ընդունել, քանի որ միայնակ դժվարանում է խնամել մսուր խմբի 20 երեխայի: Նա այցելել է մանկապարտեզ և պահանջել դայակից աշխատանքից ազատման դիմում գրել: Գրում է Հետքը:

«Հետքի» հոդվածի հրապարակումից հետո համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, նրա խորհրդական Նոննա Գրիգորյանը և համայնքապետարանի մեկ այլ աշխատակից մանկապարտեզում հանդիպել են Արևիկ Ալիխանյանին։ Վերջինիս պատմելով՝ Դավիթ Սարգսյանը հարցրել է՝ արդյոք Արևիկ Ալիխանյանը ճանաչում է իրեն։ Դրական պատասխան ստանալուց հետո Դավիթ Սարգսյանն Արևիկ Ալիխանյանին հրահանգել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Արևիկ Ալիխանյանը բացատրել է, որ իր պահանջն ընդամենը այն էր, որ խումբը նոր դաստիարակ ունենա, որ ինքը մենակ չլինի։

«Համայնքի ղեկավարն ասաց, որ ես իրավունք չունեմ դաստիարակ պահանջել։ Ասաց՝ էդ ուզում ես դաստիարակ գա, որ դու ազատ ժամանակ շատ ունենա՞ս: Ես չեմ հասկանում, եթե պիտի լինի դաստիարակ, ու ես պահանջում եմ, որ լինի էն, ինչ օրենքով է նախատեսված, ինչ-որ բա՞ն եմ խախտում»,- հարցնում է Արևիկ Ալիխանյանը։

Արևիկ Ալիխանյանի պատմելով՝ մանկապարտեզի տնօրեն Անահիտ Աղաջանյանը խնդրել է համայնքի ղեկավարին, որ հնարավորություն տան Արևիկ Ալիխանյանին աշխատել, բայց Դավիթ Սարգսյանն ասել է, որ մինչև ինքը վերադառնա համայնքապետարան, Արևիկ Ալիխանյանը պետք է իր դիմումն արդեն գրած լինի։

Արևիկ Ալիխանյանն աշխատանքից ազատման դիմում այդպես էլ չի գրել։ Ասում է, որ չի վախենում աշխատանքը կորցնել, քանի որ ոչ մի հակաօրինական քայլ չի արել։ Համայնքի ղեկավարը նույնպես, ինչպես տնօրենն ու խորհրդականը, հիշել է 2015 թվականին իր ստացած նկատողությունը։ Հետո ասել են, թե ծնողները բողոքել են՝ իբր թե Արևիկ Ալիխանյանը երեխաների նկատմամբ բռնություն է կիրառել։ Արևիկը հավաստիացնում է, որ նման բան երբեք չի արել, եթե բռնություն կիրառած լիներ, ապա նկատողություն կստանար, կամ գոնե ծնողներն այդ մասին կբողոքեին։

«Հետքը» փորձեց կապ հաստատել համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ։ Նրա հեռախոսն անհասանելի էր, համայնքապետարանից փոխանցեցին՝ զանգեք հաջորդ օրը, համայնքապետը ժողովի է ու հայտնի չէ, թե երբ այն կավարտվի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև