Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» | Սկսվում է Հայաստանի քաղաքացիների վերաքննիչ բողոքով դատական գործընթացը | ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը․ 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի | 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան | ԱՄՆ-ն ՀՀ-ում աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը․ Ռուբիոյի այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը ՀՀ՝ Քլինթոնի այցից հետո․ Սարգսյան | «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից․ Արման Թաթոյան | 90-ականներին Կալուգայում արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան | ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» | Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան

Լրահոս

Հայ ազգը պետք է պահանջի ղեկավարություն, որը կսանձի шգրեuիան, կպաշտպանի իր ժողովրդին և կվերականգնի սեփական արժանապատվությունը միջազգային ասպարեզում. Օսկանյան

Հայ ազգը պետք է պահանջի ղեկավարություն, որը կսանձի ագրեսիան, կպաշտպանի իր ժողովրդին և կվերականգնի սեփական արժանապատվությունը միջազգային ասպարեզում: Այս մասին գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

«Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով այս շինծու դատավարությունն Արցախի ղեկավարների դեմ: Զազրելի այս ներկայացումը Բաքվի հերթական գործողությունն է՝ ջնջելու հայերի մշակութային և պատմական ներկայությունը մի երկրամասից, որը նրանց անքակտ հայրենիքն է եղել հազարամյակներով։ Սա նաև միջազգային հանրության անգործության ու, որ առավել պախարակելի է, Արցախի ողբերգական անկման մեջ Հայաստանի կառավարության հանցակցության վկայությունն է:

Այս դատավարությունը մեկուսի դեպք չէ: Այն Բաքվի՝ էթնիկ զտումների ծրագրված արշավի գագաթնակետն է: Ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց 120,000 հայերին, որին նախորդեց երկրամասի իննամսյա անմարդկային շրջափակումն ու սովահար ժողովրդի վրա ռազմական հարձակումը: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը սկսել է հողին հավասարեցրել հայկական մշակութային հուշարձանները, պղծել գերեզմանոցները և փորձել վերաշարադրել պատմությունը՝ ջնջելով տարածաշրջանի հայկական ինքնությունը:

Ադրբեջանը, սակայն, վակուումում չի գործում: Նրա ագրեսիան հնարավոր է դարձել միջազգային հանրության քար լռության, մեծ տերությունների ամոթալի պասիվության արդյունքում: «Մտահոգության» մասին հայտարարությունները իմաստալից գործողություններ չեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ժամանակին հանձնառու էին խաղաղության բանակցությունների համար, հեռացել են իրենց պարտավորություններից՝ թողնելով, որ Ադրբեջանը հանգիստ և անպատժելի ոտնահարի միջազգային նորմերը:

Նույնքան մեղավոր է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մեղսակցությունը խարան է հայ ժողովրդի համար: Փաշինյանի կառավարությունը շարունակ ձախողել է Արցախի ժողովրդին պաշտպանելու գործը: Նրա վարչակազմի անպատրաստությունը, դիվանագիտական ներգրավման մերժումը և միջազգային հանրությանը համախմբելու ձախողումը արձակել են Ադրբեջանի սանձերը: Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար։ Նրա անգործությունը խայտառակություն է Հայաստանի համար և դավաճանություն սեփական ժողովրդի գոյատևման հանդեպ:

Միջազգային հանրությունը պետք է առերեսվի իր անտարբերության հետևանքներին: Ադրբեջանի գործողություններն անպատասխան թողնելը վտանգավոր նախադեպ է: Այն ազդակ է, որ անպատժելիորեն կարելի է էթնիկ զտումներ անել, որ միջազգային իրավունքը կարող է անհետևանք ոտնահարվել, որ արդարությունը դատարկ բառ է…

Այս պահը նաև ինքնաքննադատություն է պահանջում հայ ժողովրդից և նրա կառավարությունից: Փաշինյանի անգործությունը չի կարող մոռացվել կամ ներվել: Հայ ազգը պետք է պահանջի ղեկավարություն, որը կսանձի ագրեսիան, կպաշտպանի իր ժողովրդին և կվերականգնի սեփական արժանապատվությունը միջազգային ասպարեզում:

Բաքվի դատավարությունները ոչ միայն հարձակում են հայ ժողովրդի դեմ. դրանք փորձություն են արդարադատության և մարդու իրավունքների համամարդկային հանձնառությունների համար: Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի:

Ժամանակն է կանգնել հայ ժողովրդի կողքին՝ հանուն արդարության, ճշմարտության և այն սկզբունքների, որոնք կապում են մեզ բոլորիս որպես մարդ արարած»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև