Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» | Սկսվում է Հայաստանի քաղաքացիների վերաքննիչ բողոքով դատական գործընթացը | ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը․ 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի | 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան | ԱՄՆ-ն ՀՀ-ում աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը․ Ռուբիոյի այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը ՀՀ՝ Քլինթոնի այցից հետո․ Սարգսյան | «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից․ Արման Թաթոյան | 90-ականներին Կալուգայում արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան | ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» | Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան

Լրահոս

Բանկային քարտերի տվյալների որս. «WhatsApp»–ով զանգում են աղջիկների նկարներով անհայտ համարներից

Ուշադրություն, խարդախության հին/նոր մեթոդ է նորից ի հայտ եկել. քաղաքացիները «WhatsApp» հավելվածով զանգեր են ստանում արտասահամանյան համարներից, որոնք, թվում է, իրական մարդկանց հեռախոսահամարներ են:

«Ինձ երեկ զանգել է մի աղջիկ Նիգերիայից, անունն էլ Աուգուստա Ալվարեզ է նշված, վերցրեցի, բայց չխոսեց, հետո տեսա համացանցում, որ շատերին են զանգել էս երկու օրվա ընթացքում։ Բայց ինչո՞ւ, արդյո՞ք քարտերիս և այլ ինֆորմացիան պահպանված չէ, ի՞նչ անել՝ չգիտեմ»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը։

Նա նշեց, որ վախենալով, որ մի բան կանեն, տվյալներ կվերցնեն հեռախոսից, գումարները կհափշտակեն քարտից՝ միանգամից բլոկել է Արգենտինայից զանգած օգտատիրոջը։

«Ասում են՝ եթե պատասխանել եմ կամ հետ զանգել, ապա հնարավոր է տվյալներս գողանան. բավականին վախեցրին, քարտս ամեն դեպքում ստուգեցի, նորմալ էր»,– նշեց նա։

Այս խնդրին բախվել են շատերը, մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ երկու վարկյան զանգը տևելուց հետո օգտատերը գրել է, որ ցանկանում էր իր ընկերոջը գրել։

«Հաղորդագրությունում գրեց, թե ցանկանում էր զանգել իր ընկերոջը՝ Այսունին, սակայն, հանկարծակի զանգեց ինձ, ներողություն էր խնդրում»,– պատմեց նա։

«Ինձ դրսից  զանգ եկավ, անանուն, չեմ վերցրել ու վերջ։ Բարեկամն ու հարազատը, ոնց էլ լինի կգտնեն քեզ, եթե իրենք լինեն, ուստի հարկավոր չէ ամեն զանգի պատասխանել։ Սակայն, այդ օգտատերն ինձ գրեց, թե Նյու Յորքից է, և այդքան էլ լավ չգիտի լեզուն, որով հաղորդագրություն է գրում թարգմանչի միջոցով։ Մի հատ էլ գրել է՝ «բարև, սիրելիս», հարցնում էր Հայաստանից եմ, թե ոչ»,– պատմեց քաղաքացին։

Նշենք, որ երկու օր առաջ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ էր հրապարակել, որ պետք չէ խուճապի մատնվել, երբ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի զանգում են հեռախոսով։

«Հարգելի հայրենակից, դու լինում ես 2 տեսակի։ Առաջին տեսակն այն մարդիկ են, ովքեր համարում է, որ իրենց հետ երբեք ընդհանրապես ոչինչ չի լինի, մյուսն այն մարդիկ են, որոնց հանկարծ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի հեռախոսով  կամ գրում են «Hi» ու այդ պահից մարդը համարում է, որ հաքերները մտել են իր հեռախոսի մեջ, ամեն ինչ գողացել են։

Մարդը միանգամից հեռախոսից ամեն ինչ ջնջում է, գաղտնաբառերը փոխում է, WhatsApp-ը ջնջում է, դրա հետ էլ Viber -ն է ջնջում, Telegram-ն է ջնջում ու այդ գիշեր չի քնում, քանի որ համարում է՝ բանկային քարտից ամեն ինչ տարել են։ Իրականում հանգիստ ապրեք, կան հարձակվելու տենց ձևեր, օրինակ՝ «Պեգասուս» հայտնի լրտեսական ծրագիրը մինչև վերջերս WhatsApp-ի զանգով կարողանում էր վարակել, բայց հաստատ ոչ բանկային քարտերից փող տանելու համար և ոչ հասարակ քաղաքացիներին: Այնպես որ խուճապի մի ենթարկվեք»,– գրել է Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ այս մեթոդը նոր չէ, հիշյալ հավելվածներով զանգեր քաղաքացիները պարբերաբար ստանում են՝ Մադագասկարից, Մոզամբիկից, նման այլ երկրներից, և միշտ փորձագետները զգուշացնում են, որ դրանց պետք չէ պատասխանել:

Մարիաննա Արամյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև