Skip to main content

Կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին. Հովասափյան | Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների և ներկայացուցչության շենքի շուրջ ստեղծված իրավիճակը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանցիները Ծառուկյանին պարտք են 14,5 մլն դոլար, բայց հիմա այլ իրականություն են ներկայացնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զրպարտում են՝ ասելով, թե Ծառուկյանը քանդակագործին գցել է առյուծների վանդակը, դատարան ենք դիմելու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական իշխանը որակական խնդիր չունի. պետությունից աջակցություն ենք խնդրում. ձկնաբույծ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք լինի՝ վրաններով ստեղ կնստենք, ֆուռերով ձուկ կլցնենք կառավարության դիմաց, հարցը պիտի լուծվի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հո խելագար չե՞ն` գան, ներդրում անեն մի երկրում, որտեղ մի խելագար խլում է ամեն ինչ. Սուրեն Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանդիտական, ռեյդերական գործողություններ են անում, ակնհայտ քաղաքական խուժանություն. Աբովյան | «Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագուայից. Արտակ Զաքարյան | Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից | Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով | Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին | Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյանը՝ Բելգիայի վարչապետին | Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան | Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»

Լրահոս

Մտահոգիչ է ԳՇ պետի խորհրդական Կամո Վարդանյանի լռությունը, ՊՆ-ում ծառայության անցած ՊԲ պաշտոնյաները պետք է հիմնավորումներ տան և ներկայացնեն ճիշտ իրավիճակը. Աբրահամյան

Ուզում եմ անդրադառնալ վերջին մեկ, մեկուկես տարում անընդհատ չարչարկված պաշտպանության բանակի, հատկապես 23 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ մարտերին, պահվածքին, դիրքին և այն ռազմաքաղաքական իրավիճակին, որն այդ ժամանակ ստեղծված էր Արցախում և Արցախի շուրջ։ Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի պահվածքը:

«Ես մի քանի ամիս առաջ էլ առիթ ունեցել եմ իրեն անդրադառնալու և ուզում եմ շատ անվանական անդրադառնալ: Եթե չեմ սխալվում, Կամո Վարդանյանը ներկայումս գլխավոր շտաբի պետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում և իր լռությունը, հատկապես իր պաշտոնը ստանձնելուց հետո, տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ինձ համար բավականին մտահոգիչ է։ Եթե իրականում պաշտպանության բանակը մարտ վարած չլիներ և մարտական խնդիրներ լուծած չլիներ, ապա այս տեսանկյունից տարօրինակ է, չէ՞ դիտվում այն հանգամանքը, որ պաշտպանության բանակի հրամանատարական կազմի մեծ թվով ներկայացուցիչներն այս պահին էլ ծառայություն են շարունակում պաշտպանության նախարարությունում կամ զինված ուժերի գլխավոր շտաբում»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորը նշեց, որ ինքը բավականին երկար ժամանակ այս թեմայով հանրային չի խոսել, կարծելով, որ նրանք ի վերջո իրենց մեջ ուժ կգտնեն, մի կողմ կթողնեն կամ թքած կունենան այդ պաշտոնների վրա, որ զբաղեցնում են, կամ միգուցե այն վախերի, որոնք իրենց անընդհատ ուղեկցում են կյանքում, և վերջապես պատասխան կտան այն ամենի համար, ինչի պատասխանատուն են եղել բավականին երկար ժամանակ՝ տարբեր կարգավիճակներում։

«Ես ևս մեկ անգամ հորդորում եմ այդ մարդկանց և առաջին հերթին սեպտեմբերի 19-ի 23 թվականին պաշտպանության բանակի հրամատարի կարգավիճակում գտնվող անձին, հրապարակային հիմնավորումներ տալու, արձագանքելու և իրավիճակը ներկայացնելու։

Ես որևէ ձևի, որևէ մեկին հանգիստ չեմ թողնի և թույլ չեմ տա, որպեսզի պաշտպանության բանակի մարտական ուղին, անցած ճանապարհը, մեր նահատակների սխրանքները որևէ մեկը գցի ջուրը, այլ բանը, երբ, որ դա մեր քաղաքական իշխանությունը, ինչի հետ կապված հազար ու մի դեպքով առիթով խոսել ենք և արդեն իրենց մասով ամեն ինչ պարզ է, մեկ այլ բան է, որ իրենց լռությամբ այս ամենին, ըստ էության, օժանդակում են նաև այն մարդիկ, ովքեր պաշտպանության բանակում բարձր օղակներում պաշտոններ են զբաղեցրել»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031