Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական տարբերակ է անհրաժեշտ. Իսրայելի ԱԳՆ

Իսրայելը նախազգուշացրել է, որ Իրանին միջուկային զենք ստեղծելուց հետ պահելու համար «ռազմական տարբերակ» կարող է պահանջվել. երկիրն օգնություն է խնդրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, ասել է արտգործնախարար Գիդեոն Սաարը։

Բրյուսելում POLITICO-ի հետ զրույցում Սաարն ընդգծել է, որ ժամանակը սպառվում է, քանի որ Իրանը բավականաչափ ուրան է հարստացրել «մի քանի ռումբ ստեղծելու» համար և միջոցներ է որոնում՝ իր հարստացված միջուկային նյութը սպառազինության վերածելու համար: Իսկ դա, ըստ իսրայելցի պաշտոնյայի, դա ահռելի ապակայունացնող ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի վրա:

«Ուստի մենք շատ ժամանակ չունենք»,- ասել է նա։ Սաարի խոսքով՝ թեև Իսրայելը ցանկանում է դիվանագիտական ​​ճանապարհով առաջ շարժվել, սակայն նման մոտեցման հաջողության հնարավորությունները «մեծ չեն»: Ըստ Իսրայելի ԱԳ  նախարարի՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցման ձախողումը «աղետ կլինի Իսրայելի անվտանգության համար»:

«Կարծում եմ՝ Իրանի միջուկային ծրագրի՝ նախքան սպառազինության ստեղծումը, կասեցման նպատակով հուսալի ռազմական տարբերակը պետք է սեղանին դրվի»,- ասել է նա՝ պատասխանելով Թրամփի նախագահության օրոք հարվածների հնարավորության մասին հարցին։ Դա չկատարելու դեպքում «միջուկային մրցավազք կսկսի Մերձավոր Արևելքում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ», — հավելել է նա:

Սաարի մեկնաբանությունները համընկնում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոստման հետ՝ Թրամփի օգնությամբ «ավարտելու գործը»՝ տապալելու Իրանի միջուկային հավակնությունները, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահն իր պաշտոնավարման առաջին շաբաթների ընթացքում խստորեն կանգնեց Իսրայելի կողքին և բարձրացրեց Գազայի հատվածը «մաքրելու» հեռանկարը:

Թրամփն ասել է, որ նախընտրում է գործարք կնքել Իրանի հետ, այլ ոչ թե «ռմբակոծել», սակայն անվտանգության հարցերով նրա գլխավոր խորհրդական Մայք Ուոլցը վերջերս շեշտել է, որ «բոլոր տարբերակները» մնում են սեղանինբ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031