Skip to main content

Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը | Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան | Լոռիում 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց | Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ | Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան | ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է «Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույց | Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին | Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ. «Հրապարակ» | Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հանդիպումը Էրդողանի հետ | Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» | Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ

Լրահոս

ՔՊ-ն «մենության» մեջ է, և Գյումրիում նրա 14 մանդատը 17 դառնալու, այսինքն՝ հաղթանակ ապահովելու պոտենցիալ չունի․ Սուրեն Սուրենյանց

«Գյումրիում մենք պետք է առաջադրենք մեր թեկնածուին: Մենք ամենաշատ ձայներն ենք հավաքել, զբաղեցրել ենք առաջին տեղը»,- այսօր ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  Ընդ որում, նա այս հայտարարությունը հնչեցրել է ՔՊ վարչության նիստից հետո, որում, դատելով կարճ տեսանյութից, քննարկվել է նաև Գյումրիի ընտրությունների հարցը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Հայաստանում ՏԻՄ-երն, ըստ էության, ղեկավարվում են խորհրդարանական մոդելով:

Եթե անգամ Գյումրիի ավագանու չորս ընդդիմադիր խմբակցությունները կոալիցա չեն կազմել, այնուամենայնիվ՝ աներկբա հայտարարել են, որ ապահովելու են ՔՊ պարտությունը կամ Վարդան Ղուկասյանի հաղթանակը:

Մի խոսքով, ՔՊ-ն «մենության» մեջ է և նրա 14 մանդատը 17 դառնալու, այսինքն՝ հաղթանակ ապահովելու պոտենցիալ չունի:

Խորհրդարանական համակարգերում փոքրամասնությունը թեկնածու չի առաջադրում, եթե ձևավորվել է մեծամասնություն՝ կոալիցիայով կամ գոնե այնպիսի հրապարակային հայտարարություններով, որոնք ընդդիմադիր ուժերի կողմից հնչել են հետընտրական Գյումրիում:

Այս իրողությունները միանգամայն ոչ ադեկվատ են դարձնում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը կամ ավագանու նիստում Սարիկ Մինասյանի առաջադրումը, եթե, իհարկե, Գյումրիի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ «քաղաքական անասնագողության» ակտ չի արձանագրվել կամ նման բան անելու ցանկություն չկա մինչև ապրիլի 16-ը»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930