Skip to main content

Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան

Լրահոս

ՀՀ-ում ամեն օր ՃՏՊ-ի զոհ է դառնում միջինը մեկ մարդ, վիրավորվում՝ 16 մարդ. Անդրանիկ Քոչարյան

Ըստ վիճակագրության տվյալների, համաշխարհային մասշտաբով ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տարեկան գրանցվում է մեկ 1.2 միլիոն մահվան դեպք, իսկ վրաերթերի թիվը հասնում է 50 միլիոնի, Հայաստանում վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։ Այս մասին ԱԺ-ում ճանապարհային երթևեկության անվտանգությունը թեմայով լսումների ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«ՀՀ-ում տարեկան կտրվածքով, յուրաքանչյուր օր ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դառնում միջինը մեկ մարդ, վիրավորվում՝ 16 մարդ: Չնայած՝ ենթակառուցվածքների և երթուղու կառավարման բարելավման ուղղված միջոցառումներին, արդյունքները, ինչպես տեսնում ենք, բավարար չեն և մեզ դեռևս չի հաջողվել առավելագույնս չեզոքացնել բացասական հետևանքները»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ պատահարներին նպաստող գործոնները տարաբնույթ են՝ ներառյալ ոլորտի կառավարման և ենթակառուցվածքային խնդիրները, տրանսպորտային միջոցների թվի աննախադեպ աճը, երթևեկության մասնակիցների ոչ բանիմաց լինելն ու երթևեկության կանոնները չպահպանելը, հանրակրթության ոլորտում առկա բացերը, երթևեկության մասնակիցների գիտակցության բարձրացման և քաղաքացիական պատասխանատվության խթանման ուղղությամբ ոչ բավարար աշխատանքները և շատ այլ գործոններ:

«Հետևաբար, այսօր ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայի շուրջ մեր լսումները միտված են լինելու վեր հանել և արձանագրել ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքները: Համոզված եմ, որ նշված հարցերի վերաբերյալ մտքեր և առաջարկություններ լսելուց հետո մենք կկարողանանք իմի բերել ամենը և ծառայեցնել ավելի ապահով և կազմակերպված ճանապարհային համակարգի ստեղծման գործընթացին։ Կոպիտ ասած, այս լսումների արդյունքում շատ հնարավոր է մենք սկսենք մտածել տվյալ ոլորտի ռազմավարություն ունենալու խնդիրների շուրջ»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև