Skip to main content

«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր. ՔԿԾ | Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան | Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման Թաթոյան | Պապիկյանը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը | Դուք կարող եք ինձ էլ Կաթողիկոս կամ սրբություն համարել, բայց ժողովրդի մեծամասնությունը, ՔՊ-ին քվեարկելով, ասաց՝ ինքը Կտրիճ Ներսիսյանն է. Ալեն Սիմոնյան | Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել. Գևորգ Պապոյան | Վարդենիսում Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցությունը կրթահամալիր կկառուցի. ԿԳՄՍ նախարար | «Առինջ մոլի» տնօրենի տունը խnւզարկվում է, նա կալանավnրվել է | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել | Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը | Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան | Լոռիում 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց | Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ | Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան

Լրահոս

Շատ մեծ դժգոհություն եմ ուզում հայտնել. ճանապարհների վերանորոգման ժամանակ նախազգուշացնող նշանները կարճ են ու բավարար չեն. Խաչատուր Սուքիասյան

Շատ կարևոր է՝ պիտի այնպիսի վիճակագրություն լինի, որ այս կամ այն տեղում երբ կարգավորել եք վթարավտանգ ճանապարհները, ինչքան են նվազել պատահարները, որ հասկանանք՝ եթե ՀՀ-ում բոլոր վթարավտանգ ճանապարհները վերափոխենք ինչ աստիճանից կնվազի վթարները և զոհերի ինչ աստիճանի նվազած թիվ կունենաք: «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման հարց ուղղեց ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին:

Պատգամավորն ընդգծեց, որ այս վերլուծությունը պետք է արվի ոստիկանության հետ համատեղ: «Շատ մեծ դժգոհություն եմ ուզում հայտնել. ճանապարհներին մի տեղ վերանորոգում է գնում, միլիարդներով գումարներ է պետությունը վճարում, բայց նախազգուշացնող նշանները շատ ավելի կարճ են, նույնը և՛ բենզալցակայաններում, և՛ գազալցականներում. միանգամից մայրուղու վրայից գնում է աջ:

Արտասահմանում այդպես չէ, մի քանի հարյուր մետրի վրա նախ զգուշացնում է, նոր ճանապարհներ գծում եք, բայց չենք գծում, որ նա, ով պետք է գնա այս կամ այն բենզալցակայան, խանութ, ե՞րբ նա պետք է գնա աջ. միանգամից հենց ճանապարհի վրա է, պետք է մի քանի հարյուր մետր հնարավորություն տաք, որ նա ընդհանուր մայրուղուց շեղվի, այդ շեղումները ես չեմ տեսնում»,- նկատեց Սուքիասյանը:

Նա նաև նշեց, որ ճանապարհների վերանորոգման հատվածների նշանները ևս բավարար չեն:

Պետք է շատ ավելի շուտ զգուշացված լինես, պետք է հասկանանք, այնտեղ որտեղ զգուշացված չէ ինչքան վթար ենք ունեցել, զոհեր և վիրավորներ»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930