Skip to main content

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է

Լրահոս

Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի որոշումները. Իլհամ Ալիև

Ադրբեջանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումները. Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում տեղի ունեցած «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումում։

Ըստ Ալիևի՝ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։

«Եթե ադրբեջանական պատվիրակությունը չմասնակցի Վեհաժողովի նիստերին և չկարողանա քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության օգտին, ապա Ադրբեջանի վերաբերյալ այդ դատարանի որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից»-նշել է Ալիևը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն մերժեց վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։ Բանաձևին կողմ է քվեարկել 90, դեմ՝ 76, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։ Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանի դեմ քվեարկած 76 պատգամավորների մուտքն այդ երկիր արգելվել է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև