Skip to main content

Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից

Լրահոս

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը շատ կարևոր է և համահունչ է մեր հայեցակարգին․ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն

Հայաստանը որքան շատ ինտեգրված լինի տարածաշրջանային տնտեսական մեծ ծրագրերում, այնքան քիչ կլինի պատերազմի հավանականությունը, և այդ հանգամանքը ներդրողներին ավելի շատ վստահություն կներշնչի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը մամլո ասուլիսում։

Նա հավելեց, որ որքան խաղաղության գործընթացն ավելի առաջ գնա Հարավային Կովկասում, այնքան ավելի մեծ հնարավորություններ կստանան գործարարները, բիզնեսի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները։

«Հայաստանը գտնվում է բավականին լարված տարածաշրջանում, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով՝ սկսած Իրանից մինչև Լիբանան և Իսրայել, ուստի Հայաստանի իշխանությունների կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն այդ առումով շատ կարևոր է և համահունչ է մեր հայեցակարգին։ Այն կնպաստի տնտեսական ինտեգրացիային, ինչն իր հերթին հիմք կհանդիսանա երկարաժամկետ տնտեսական աճի համար»,- ասաց ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը։

Լամբերտը օրինակ բերեց երկրորդ աշխարհամարտից հետո համապատասխան համաձայնագրով ամրագրված ածուխի և պողպատի ընդհանուր շուկայի ստեղծումը, ինչն ի սկզբանե միտված էր ածուխի և մետալուրգիական արդյունաբերության արտադրության արդիականացմանն ու բարելավմանը և այդ ոլորտներում զբաղվածության խնդիրների լուծմանը։

«Դա նաև կարևոր պլատֆորմ էր արդյունավետ երկխոսության համար, քանզի հիմք հանդիսացավ Եվրամիության ձևավորման համար։ Ամենևին էլ պատահական չէ, որ դրա շնորհիվ Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև պատերազմի հավանականությունը չեզոքացվեց, և սկիզբ առան ինտեգրացիոն գործընթացներ։ ԱԶԲ-ն հույս ունի, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նույն ազդեցությունը կունենա այս տարածաշրջանում և բոլոր երկրների միջև կհաստատվեն սերտ կապեր»,- ասաց Լամբերտը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև