Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ռուսական բազան հանելու և այն թուրքականով փոխարինելու պարտավորություն ունի․Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան | ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ 102-րդ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Փորձելու է Մոսկվայի և Կրեմլի վստահությունը նորից շահել. Փաշինյանը մայիսի 9-ի առթիվ Մոսկվա կմեկնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 9-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին, սակայն Փաշինյանի այցի մանրամասները գաղտնի են պահվում։

Դեռևս մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ տեղեկանալու՝

1. արդյոք Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախորդ տարիներին, մեկնելու է նույն օրը և վերադառնալո՞ւ, թե՞ գիշերելու է ՌԴ-ում և վերադառնալու է հաջորդ օրը։

2․Ո՞ւմ հետ և ի՞նչ հանդիպումներ են նախատեսված Փաշինյանի այցի ընթացքում։

3․ Արդյոք նախատեսվա՞ծ են Փաշինյան-Պուտին, Պուտին-Ալիև կամ եռակողմ հանդիպումներ, և ի՞նչ օրակարգով է վարչապետը մասնակցելու այդ հանդիպումներին։

Վարչապետի աշխատակազմից հարցմանն ի պատասխան փոխանցեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր այցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն։

Բանն այն է, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, Փաշինյանը պատրաստվում է գիշերել Մոսկվայում և հետնաբեմում արտաքին քաղաքական հարցեր է փորձելու լուծել․ մասնավորապես փորձելու է Մոսկվայի և Կրեմլի վստահությունը նորից շահել»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930