Գիշերայն ակումբում ոմն Գագո շիշ է կոտրել, ժամեր անց վերադարձել է մահակավոր խմբի հետ ու կոտրել ակումբի գույքը. shamshyan | ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները | Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը․ Նարեկ Կարապետյան | Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում․ Աշոտյան | Ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ ապրել ադրբեջանցիների հետ. մենք ենք ընտրում. Մհեր Մկրտչյան | Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում․ կան վիրшվորներ | «Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան | Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում | Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան | Ուզել են Մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք, եթե Մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, չի նշանակո՞ւմ, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է․ Նիկոլ Փաշինյան | «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենադաժան պատժով կպատժվեն մեղավորները. Ծառուկյանը` 15 զինվորի հրկիզելու գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ուժներդ մենակ հայերի վրա՞ ա պատում, ձեզ ճամփելու ենք և դառնալու եք ոնց որ կայիք. Նարեկ Կարապետյան | Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Լրահոս

Ոստիկան Կարեն Գևորգյանը հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին hանվեցնել տեսախցիկների առջև. փաստաբան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հրապարակել է այն ոստիկանի լուսանկարը, որն, ըստ պաշտպանի, մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:

«Ինձ փոխանցեցին, որ ոստիկան Կարեն Գևորգյանը հանձնարարել է ոստիկանության շենքում, որտեղ պահվել է Լիլիթ Աղեկյանը, նրան հանվեցնել տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն, այդ գործողության և նրա նկատմամբ այլ գործողություններ կատարելու ժամանակ Լիլիթ Աղեկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և ոստիկանները ստիպված են եղել հրավիրել շտապ օգնություն, որից հետո Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են հիվանդանոց:
Այսինքն, ոստիկանությունը չի բավարարվել Լիլիթ Աղեկյանին գիշերազգեստով և հողաթափերով, առանց հիգիենայի պարագաների (Լիլիթ Աղեկյանը գտնվել է կնոջը բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում) առևանգմամբ, այլ նրան ցանկացել են նաև մերկ վիճակում տեսաձայնագրել:
Բացի այդ ոստիկան Կարեն Գևորգյանը սպառնացել Լիլիթ Աղեկյանին, նշելով է, որ չի մոռանա` Լիլիթ Աղեկյանը միակ լրագրողն է, ով իր մասին գրել է:
Ի դեպ այս ոստիկանին Գյումրիում ճանաչում են որպես մի անձի, ով ծառայության ժամերին, ծառայողական համազգեստով ռեստորաններում և սրճարաններում վայելում է հանգիստը:
Հարցեր ՀՀ ՆԳՆ նախարարին
Դո՞ւք եք հրաման արձակել, որ ձերբակալվածին զննության համար ոստիկանները հանվացնեն տեսախցիկի առջև և նրա մարմնի զննությունը տեսաձայանգրեն:
Եթե Դուք նման հրաման եք արձակել, ապա ե՞րբ և որտեղ է այն հրապարակված:
Եթե Դուք նման հրաման չեք արձակել, ապա ո՞վ է այդ հրամանի հեղինակը և ե՞րբ եք արձագանքելու Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ոստիկանների կողմից կատարված խոշտանգմանը:
Եթե Դուք կամ ձեր մերձավորը գտնվեր Լիլիթ Աղեկյանի վիճակում Դուք ի՞նչ կզգայիք, Դուք հաճույք կստանայի՞ք, թե խոշտագված կզգայիք»,– գրել է Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031