Գիշերայն ակումբում ոմն Գագո շիշ է կոտրել, ժամեր անց վերադարձել է մահակավոր խմբի հետ ու կոտրել ակումբի գույքը. shamshyan | ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները | Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը․ Նարեկ Կարապետյան | Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում․ Աշոտյան | Ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ ապրել ադրբեջանցիների հետ. մենք ենք ընտրում. Մհեր Մկրտչյան | Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում․ կան վիրшվորներ | «Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան | Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում | Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան | Ուզել են Մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք, եթե Մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, չի նշանակո՞ւմ, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է․ Նիկոլ Փաշինյան | «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենադաժան պատժով կպատժվեն մեղավորները. Ծառուկյանը` 15 զինվորի հրկիզելու գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ուժներդ մենակ հայերի վրա՞ ա պատում, ձեզ ճամփելու ենք և դառնալու եք ոնց որ կայիք. Նարեկ Կարապետյան | Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Լրահոս

«Ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործին՝ ինչ էլ լինի, կանխել ընդդիմության ցանկացած քննադատություն. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է.

«Ակնհայտ էր, որ ՔՊ-ականների երեկվա ցնցումներն ուղղորդված էին ու մի նպատակ ունեին՝ ստեղծել կեղծ պատկեր, թե իբր իրենք «կուռ թիմ» են։ Իրականում, սակայն, գործողությունները չունեին որևէ ռացիոնալ քաղաքական հաշվարկ և ընդամենը վկայում էին հերթական «ոհմակային» ռեֆլեքսների մասին։

Խորհրդարանի միջադեպից հետո հնչած բոլոր 13 ելույթները շարժվում էին մեկ առանցքով՝ Նիկոլին հերոսացնելու, պաշտպանել քննադատությունից, նրան նվիրվածության տեսարաններ ապահովելու ուղղությամբ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Հովհաննիսյան Արթուրը իրեն բառացիորեն ճղում էր՝ հուզական գերլարումով փորձելով ինչ-որ գնահատականներ հնչցնել, նույն խմբակցության Թորոսյան Արսենը հանգիստ, խոնջացած հեռախոսով էր խաղում, կամ ցուցումներ ստանում։ Նրա տեսքից դժվար էր տպավորություն ստանալ, թե տեղի ունեցածը իրականում անհանգստացրել էր և «թուրք» տերմինից այդ աստիճան հուզվել: Իսկ ընդմիջումից հետո նրա ամբիոնից ցուցաբերած լկտի պահվածքը գալիս է միայն հաստատելու, թե գործ ունենք հերթական «Շարիկովյան» տրամաբանությամբ գործող գործչի հետ։

Պարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործին՝ ինչ էլ լինի, կանխել ընդդիմության ցանկացած քննադատություն։ Սա քաղաքական «մերկությունն» ու անգործությունը թաքցնելու հերթական փորձն էր, միաժամանակ՝ ուժի ցուցադրություն (նույնիսկ՝ դրսի համար)։

Ըստ իս՝ նիկոլական պլեադան դեռ «չի հովացել»։ Նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի հերթով ինքնահաստատվեն իրենց շեֆի աչքին, նրա ցանկությունները բավարարեն, թքած ունենալով, թե իրականում ինչ կարգի է արժեզրկում պառլամենտը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031