Իտալիայի խորհրդարանի ձախ ընդդիմադիր «+Եվրոպա» կուսակցության քարտուղար Ռիկարդո Մաջին հեռացվել է պատգամավորների պալատից՝ երկրի վարչապետ Ջորջիո Մելոնիի նկատմամբ հանդուգն պահվածքի համար, հայտնում են իտալական հեռուստաալիքները։
Մինչ վարչապետը պատասխանում էր խորհրդարանականների հարցերին, Մաջին ուրվականի տեսքով մտել է նիստերի սենյակ։
Նա ուղղվել է դեպի այն ամբիոնը, որտեղ կանգնած էր վարչապետը, կշտամբանքներ է հնչեցրել նրա հասցեին հունիսի 8-9-ին քաղաքացիության և աշխատանքային օրենսդրության հինգ հարցերի շուրջ կայանալիք հանրաքվեի հետ կապված։
Մինչ Մաջիին դուրս էին բերում դահլիճից, Մելոնին ժպտալով հետևում էր իրադարձություններին և իր հեռախոսով նկարահանում «ուրվականին»։
















































