Գիշերայն ակումբում ոմն Գագո շիշ է կոտրել, ժամեր անց վերադարձել է մահակավոր խմբի հետ ու կոտրել ակումբի գույքը. shamshyan | ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները | Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը․ Նարեկ Կարապետյան | Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում․ Աշոտյան | Ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ ապրել ադրբեջանցիների հետ. մենք ենք ընտրում. Մհեր Մկրտչյան | Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում․ կան վիրшվորներ | «Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան | Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում | Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան | Ուզել են Մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք, եթե Մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, չի նշանակո՞ւմ, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է․ Նիկոլ Փաշինյան | «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենադաժան պատժով կպատժվեն մեղավորները. Ծառուկյանը` 15 զինվորի հրկիզելու գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ուժներդ մենակ հայերի վրա՞ ա պատում, ձեզ ճամփելու ենք և դառնալու եք ոնց որ կայիք. Նարեկ Կարապետյան | Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Լրահոս

Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնnւթյшն ենթարկած մայրը հղի է և չի ներկայանում դատարան. Hetq.am

Խաշթառակ գյուղում մանկահասակ երեխաների նկատմամբ մոր և պապի կողմից բռնության գործադրման վերաբերյալ քրեական գործը 2023թ․ ապրիլից քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Հիշեցնենք՝ 2020թ․ օգոստոսին դաժան ծեծի հետևանքով Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից Երևանի հիվանդանոցներ տեղափոխվեցին 1-9 տարեկան 7 երեխաներ։ Պարզվեց, որ երեխաներին ֆիզիկական բռնության են ենթարկել նրանց պապը՝ Խաշթառակի բնակիչ Սամվել Հակոբջանյանը և նրա դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը։ Այս մասին գրում է Hetq.am-ը:

Ս․ Հակոբջանյանի որդու՝ Անուշավանի 6 և 4 տարեկան որդիներին տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, դստեր՝ Մ․ Հակոբջանյանի 5 անչահաս երեխաներին տեղափոխեցին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Վեցամյա Սերգեյ Հակոբջանյանը, այդպես էլ գիտակցության չգալով, օգոստոսի 25-ին մահացավ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում (ԲԿ)։

Սամվել Հակոբջանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020թ․-ի օգոստոսի 16-ին, իր հանգիստը խանգարելու պատճառով ձեռքով հարվածել էր անչափահաս թոռան՝ վեցամյա Սերգեյ Հակոբջանյանի դեմքին։ Վերջինս վայր էր ընկել ննջասենյակի հատակին, գլխով հարվածել բազմոցի ոտնակին, որն էլ անզգուշությամբ առաջացրել էր Սերգեյ Հակոբջանյանի մահը։ 2020թ․ օգոստոսի 25-ին, ստացած մարմնական վնասվածքներից անգիտակից վիճակում, երեխան տեղափոխվել էր Երևան և մահացել «Սուրբ Աստվածավայր» ԲԿ-ում:

Բացի այդ, Սամվել Հակոբջանյանը նույն օրը երեկոյան Խաշթառակի իր տան բակում, իր վրա անվադող նետելու համար փայտով մի քանի անգամ հարվածել էր դստեր անչափահաս որդու՝ 2016թ․-ին ծնված Նաիրի Ղալումյանի մարմնի տարբեր մասերին, ապա վեր բարձրացրել նրան և գցել հատակին՝ երեխայի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։

Հետաքրքրականն այն է, որ մոտ 5 տարի առաջ տեղի ունեցած այս ողբերգական դեպքի քննությունը, չնայած հանրային լայն հնչեղությանը, իրավապահ մարմինները չէին շտապում ավարտել։ Չի շտապում նաև դատարանը։

7 քննիչի ձեռքով անցած նախաքննությունն ավարտվեց երկուսուկես տարում։ 2023թ․-ի մարտին քրեական գործն ուղարկվեց դատարան և դատավոր Սամվել Մարդանյանին մակագրվելուց մեկ շաբաթ հետո դատական նիստ նշանակվեց։ Ենթադրվում էր, որ դատաքննությունն արագ տեղի կունենա, քանի որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են բազմաթիվ՝ դատաբժշկական, դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություններ։ Դատարանում նոր փորձաքննություններ նշանակելու հարց չի ծագել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031