Ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով | Ինքնություններն անհայտ անձինք Փաշինյանի նկատմամբ տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ալիևի առաջ «չոքածը»՝ սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց | 57 համարի ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը | Ինչպես հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ. պարզաբանում է ԿԸՀ–ն | Մարտին Գալստայնը մեկնաբանել է դոլարի նկատմամբ դրամի արժևորման պատճառները | Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ | Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան | Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, կատարել ավելի քան 5 մլն դրամի հափշտակություն. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է | Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի․ Մանե Թանդիլյան | Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան | Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն | Ես դեռ խաղալու քաղց ունեմ․ Մխիթարյանը նշել է, թե ինչից հետո կարիերայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի | «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել | Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ․ Վահե Հովհաննիսյան

Լրահոս

Փարիզի դատարանն այսօր կհրապարակի Քիմ Քարդաշյանի բազմամիլիոնանոց կողոպուտի գործով վճիռը

Մայիսի 23-ին Փարիզի դատարանը կկայացնի ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանի՝ 9 տարի առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում հանցախմբի կողմից զենքի սպառնալիքով կողոպուտի զոհ դառնալու գործով դատավճիռը:

Ինչպես գրում է apnews.com-ը, ինը տարի առաջ տեղի ունեցած կողոպուտի ժամանակ, հանցագործներն աստղից գողացել էին 6 մլն դոլար արժողությամբ զարդեր, այդ թվում՝ նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի նվիրած 4 մլն դոլար աժողությամբ նշանադրության մատանին: Քարդաշյանին կապկպել էին ու փակել հյուրանոցային համարի լոգասենյակում:

Միլիարդատիրուհին դատարանում ցուցմունք տալիս պատմել էր, որ հանցագործներին աղաչել է ամեն ինչ վերցնել, միայն թե իրեն չսպանեն:

Մեղադրյալները 10-ն են՝ 35-78 տարեկան 9 տղամարդ, 1 կին, և ֆրանսիական մամուլում հանցախումբը հայտնի է որպես Grandpa Robbers (Թալանչի ծերուկներ): Նրանք մեղադրվում են զինված կողոպուտի, առևանգման և դավադրության համար: Նրանցից ութը հերքում են մասնակցությունը, իսկ երկուսն ընդունել են ավելի փոքր հանցագործություններ կատարելու մեղադրանքները:

Facebook
Twitter

Կարդացեք նաև