Skip to main content

Կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին. Հովասափյան | Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների և ներկայացուցչության շենքի շուրջ ստեղծված իրավիճակը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանցիները Ծառուկյանին պարտք են 14,5 մլն դոլար, բայց հիմա այլ իրականություն են ներկայացնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զրպարտում են՝ ասելով, թե Ծառուկյանը քանդակագործին գցել է առյուծների վանդակը, դատարան ենք դիմելու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական իշխանը որակական խնդիր չունի. պետությունից աջակցություն ենք խնդրում. ձկնաբույծ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք լինի՝ վրաններով ստեղ կնստենք, ֆուռերով ձուկ կլցնենք կառավարության դիմաց, հարցը պիտի լուծվի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հո խելագար չե՞ն` գան, ներդրում անեն մի երկրում, որտեղ մի խելագար խլում է ամեն ինչ. Սուրեն Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանդիտական, ռեյդերական գործողություններ են անում, ակնհայտ քաղաքական խուժանություն. Աբովյան | «Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագուայից. Արտակ Զաքարյան | Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից | Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով | Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին | Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյանը՝ Բելգիայի վարչապետին | Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան | Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»

Լրահոս

Քանդված վիճակում այգին ընդունել են ու հետո ասում են՝ Երևանի քաղաքապետարանն անորակ աշխատանքներ չի ընդունում. Արթուր Չախոյան (տեսանյութ)

Հիմա էլ հո չեք ասելու, որ աշխատանքները ընդունված չեն, ավարտական ակտ տրված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ հրապարակելով տեսանյութ:

«Ավինյանին փետրվար ամսին էին զեկուցել, որ թքած կպցրած 900 հազար դոլարանոց այգու աշխատանքները ընդունված են։ Բայց նենց չի, որ զեկուցելուց հետո է այգին քանդվել։ Այ էդպես՝ քանդված վիճակում են այգին ընդունել, ու հետո ասում են, թե բա Երևանի քաղաքապետարանը անորակ աշխատանքներ չի ընդունում։

Իրականում թերությունները էլ ավելի շատ են, քան ես դրանք ներկայացրել եմ։ Լուսավորությունը նորմալ չի աշխատում ու արդեն իրարից պոկվում է։ Նստարանների փայտերը պոկվել են, պլաստմասե հատակի շատրվանները ամեն անգամ ջարդվում են։ Ծառերի և փշրվող քարերի մասին արդեն նշել եմ։ Այսինքն՝ այգում ինչ կա՝ ամեն ինչ անորակ է ու շարքից դուրս է եկել։

Լավ, բետոնե տոմետներին անուն դրեցին, թե բա՝ աղից են փշրվում։ Դրանով պայմանավորված որոշեցին, որ բնական քար տեղադրեն, որ նման պատմություններից խուսափեն։ Էն էլ Ավինյանի տեղադրած քարերն էլ են փշրվում։

Հիմա 900 հազար դոլարի մսխման համար պատասխանը ո՞վ ա տալու։

Թե՞ էլի ի պատասխան պետք ա ասեն՝ Պուտինն ու Չախոյանն են մեղավոր:

Երկիրը կառուցելու փոխարեն երկիրը քանդում են, ու սենց՝ թքած-կպցրած անորակ աշխատանքների վրա միլիոնավոր դոլարներ են դուրս գրում, ու ժողովրդին քանդվող «բարեկարգումներ» են հրամցնում։ Ու ժողովուրդն էլ հպարտանում ա, ուրախ-ուրախ, չհասկանալով, որ իր մեշկին աճող արտաքին պարտքը ինքն ա վճարելու»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031