Գիշերայն ակումբում ոմն Գագո շիշ է կոտրել, ժամեր անց վերադարձել է մահակավոր խմբի հետ ու կոտրել ակումբի գույքը. shamshyan | ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները | Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը․ Նարեկ Կարապետյան | Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում․ Աշոտյան | Ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ ապրել ադրբեջանցիների հետ. մենք ենք ընտրում. Մհեր Մկրտչյան | Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում․ կան վիրшվորներ | «Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան | Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում | Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան | Ուզել են Մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք, եթե Մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, չի նշանակո՞ւմ, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է․ Նիկոլ Փաշինյան | «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենադաժան պատժով կպատժվեն մեղավորները. Ծառուկյանը` 15 զինվորի հրկիզելու գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ուժներդ մենակ հայերի վրա՞ ա պատում, ձեզ ճամփելու ենք և դառնալու եք ոնց որ կայիք. Նարեկ Կարապետյան | Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Լրահոս

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը բավական թեժ է եղել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական անգամ հարձակման ենթարկվեց Հայ առաքելական եկեղեցին, ու հայտարարվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, շատերը կարծիք էին հայտնում, որ Մայր Աթոռը պետք է արմատական մոտեցում ցուցաբերի. ոմանք կարծում էին, որ պետք է նզովվեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, որոնք պատերազմ են հայտարարել ՀԱԵ-ին, ոմանք կարծում էին, որ եկեղեցու «զանգերը պետք է հնչեցնել», ոմանք վստահ էին, որ Եկեղեցին պետք է առաջնորդի համաժողովրդական շարժում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության:

Որքան էլ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարությունը բավականին կոշտ էր, այնուամենայնիվ, քանի որ կոնկրետ գործողությունների սպասումը մեծ էր ու երբեմն չափազանցված, մեր հանրության որոշ մասի շրջանում կար ինչ-որ ափսոսանք, եթե չասենք հիասթափություն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն իրականում այնքան էլ հարթ չի ընթացել: Թե՛ բարձրաստիճան հոգևորականների և թե՛ աշխարհական անդամների մեջ եղել է բավական արմատական տրամադրված «թև», որը կոչ է արել ոչ միայն շատ կոշտ հայտարարություն անել, այլև դիմել կտրուկ գործողությունների: Ավելին, նույնիսկ կոնկրետ գործողությունների առաջարկներ են եղել: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկումն այնքան թեժ է եղել, որ մեկ անգամ նույնիսկ ընդմիջում է հայտարարվել՝ մթնոլորտը հանդարտեցնելու:

Ի վերջո, ընդունվել է հայտնի հայտարարությունը, սակայն այս ամենը նշանակում է, որ, քանզի Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցին ու բարձրաստիճան հոգևորականներին, Եկեղեցին գուցե իսկապես ստիպված լինի գնալ հայ հանրության և արմատական տրամադրված եկեղեցականների պահանջի ճանապարհով: Երևի թե պատահական չէին նաև ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքերը. «Եթե դուք ամեն ինչի ընդունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031