Եվրոպայի համար «պատմական պահ» է հասունանում, քանի որ պաշտպանական ծախսերի ավելացումը մինչև ՀՆԱ-ի 5%-ը կնշանակի վերադարձ սառը պատերազմի մակարդակին, ասել է Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը, փոխանցում է Reuters-ը։
Ջոնսոնը աջակցել է Շվեդիայում պաշտպանական ծախսերի ավելացմանը: Նրա խոսքով՝ երկիրը կցանկանար, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը 2030 թվականին հասնեին 5 տոկոսի։
Մայիսի 28-ին Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաևը Շվեդիան անվանել է ՆԱՏՕ-ի «հավակնությունների ցատկահարթակ»։ Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը անհրաժեշտ եզրակացություններ կանի՝ հաշվի առնելով դաշինքին Ստոկհոլմի մասնակցությունը։ Բելյաևը նշել է Շվեդիայի «կատաղի ռազմականացման» գիծը, որը կասկածի տակ է դնում ներկայիս կառավարության նախորդների երկարամյա ջանքերը։