Գիշերայն ակումբում ոմն Գագո շիշ է կոտրել, ժամեր անց վերադարձել է մահակավոր խմբի հետ ու կոտրել ակումբի գույքը. shamshyan | ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները | Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը․ Նարեկ Կարապետյան | Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում․ Աշոտյան | Ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ ապրել ադրբեջանցիների հետ. մենք ենք ընտրում. Մհեր Մկրտչյան | Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում․ կան վիրшվորներ | «Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան | Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում | Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան | Ուզել են Մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք, եթե Մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, չի նշանակո՞ւմ, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է․ Նիկոլ Փաշինյան | «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենադաժան պատժով կպատժվեն մեղավորները. Ծառուկյանը` 15 զինվորի հրկիզելու գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ուժներդ մենակ հայերի վրա՞ ա պատում, ձեզ ճամփելու ենք և դառնալու եք ոնց որ կայիք. Նարեկ Կարապետյան | Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Լրահոս

Մեր ոսկեդարը հիմա է, այսօր. մեր պատմության ոսկեդարն անցյալում չէ․ Հայկ Կոնջորյան

Մեր պատմության ոսկեդարը անցյալում չէ։ Մեր ոսկեդարը հիմա է, այսօր։

Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը․

«Դպրոցական նստարանից սկսած՝ մեզ ասել են, որ մենք փոքր ենք՝ տարածքով, թվաքանակով, ռեսուրսներով։ Բայց միշտ չէ, որ փոքր ենք եղել։ Ժամանակին եղել ենք մեծ, հզոր ու անպարտելի։ Եվ այդ երանելի դարաշրջանը հայ ժողովրդի ոսկեդարն է, որին պետք է ձգտենք վերադառնալ։ Ահա այսպես, դարերով մեզ հետապնդում է հայ ժողովրդի ոսկեդարի ուրվականը։

Առաջին անգամ ես մեր «փոքրության» իրական չափսերը հասկացա 2022 թվականին՝ մի աշխատանքային այցի ժամանակ։ Եվրոպական միության անդամ մի երկրում էինք, քննարկում էինք մեր ընդհանուր խնդիրները։ Հանկարծ, այդ երկրի իմ գործընկեր պատգամավորներից մեկը, հոգոց հանելով՝ ասաց. «դե ձեզ համար հեշտ է խոսել, դուք մեծ երկիր եք»։

Այս հայտարարությունը ինձ մի պահ անակնալի բերեց, որովհետև միաժամանակ և’ ճիշտ էր և’ սխալ։ Բայց սա մի բան էր, որ ինձ օգնեց առաջին անգամ մեր «փոքրությանը» նայել ուրիշների աչքերով։ Ոչ այն ուրիշների, ովքեր մեզանում սերմանել են փոքր լինելու բարդույթը, իսկ հետո համոզել, որ  չենք կարող ապրել առանց մեծ եղբոր փրկության՝ այս անարդար աշխարհում։

Ես տեսա մեր «փոքրությունը» այն ուրիշների աչքերով, ովքեր նայում են մեզ և ակնածանքով ասում, որ մենք կարող ենք ավելին, քան մեզ թվում է, որ արդեն անում ենք ավելին, քան կարող էր թվալ։

Մենք փոքր չենք, մենք մեծ ենք։ Եվ մեր պատմության ոսկեդարը անցյալում չէ։ Մեր ոսկեդարը հիմա է, այսօր։

Երբեք, պատմության մեջ ոչ մի վայրկյան, հայ մարդն այս  նվիրական հողի վրա այնքան բարեկեցիկ չի ապրել, որքան այսօր, այնքան երկար չի ապրել, որքան այսօր, այնքան առողջ չի եղել, որքան այսօր, այնքան տեղեկացված չի եղել, որքան այսօր, այնքան շատ չի ճամփորդել աշխարհով, որքան այսօր, այնքան շատ իրավունքներ չի ունեցել, որքան այսօր, այնքան ազատ չի եղել, որքան այսօր, այնքան շատ  հասանելիություն չի ունեցել աշխարհին, որքան այսօր, այնքան մեծ հնարավորություն չի ունեցել փոխել սեփական կյանքը, որքան այսօր։

Հիմա մեծ ենք, թե՞ փոքր՝ մեր ընտրությունն է»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031