Skip to main content

Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ | Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան. փաստաբան | Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա | Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով | Կյանքս ունի սահմանագիծ՝ պшտերազմից առաջ ու հետո, ՀՀ-ում պետք է իշխանափոխութուն տեղի ունենա. Իրինա Յոլյան | Այս պահի դրությամբ ՌԴ-ից Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել, և ես հույս ունեմ, որ ոչ ոք էլ չի զանգահարի. Ալեն Սիմոնյան | Այդ գործով մի ընտանիքից կալանավորել են հորը, մորը, աղջիկներին, որոնցից մեկը 3 երեխա ունի՝ 2-ը անչափահաս. Լևոն Քոչարյան | Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք | Պիղծ բառը վիրավորանք չէ, uրիկայաբար բառը վիրավորանք է, Փաշինյանը ոչ ոքի չի վիրավորել․ Ռուբինյան | Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | 9 տարի մարդուն պահում են կալանքի տակ՝ 5 դրվագով, որից 4-ի վաղեմությունն արդեն անցել է. Աննա Ծառուկյան | Եթե ասում ենք, որ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է ոչ միայն բուն զորամասում կամ մшրտական դիրքում, այլ նաև հանգստի ժամերին. Աբրահամյան | Պարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) | Պակիստանում ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է 15 նորածին | Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները

Լրահոս

Փաշինյան- Էրդողան հանդիպումից հետո հնարավոր համատեղ հայտարարությունը լի է լինելու թուրքական նոր պահանջներով ու դրանց կատարման փաստացի խոստումներով. Վարուժան Գեղամյան

Այսօր կեսօրից հետո Հայաստանը դե-ֆակտո կառավարող Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Հանդիպումից հետո հնարավոր է, որ լինի համատեղ հայտարարություն։ Կասկած չունեմ (վստահ եմ՝ դուք էլ), որ այն լի է լինելու հակահայկական բովանդակությամբ, այսինքն՝ թուրքական նոր պահանջներով ու դրանց կատարման փաստացի խոստումներով։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Թուրքիայի՝ Հայաստանի դեմ ունեցած պահանջները բնավ նոր չեն։ Դրանք նախապայմանների մի ամբողջություն են, որոնք նպատակ ունեն իբր «խաղաղության» ու «լավ ապագայի» խայծով ստիպել Հայաստանին անել այնպիսի զիջումներ, որոնք հիմնովին թուլացնելու են մեր պաշտպանողականություն ու դիմադրողականությունը և այդպիսով մեզ լիարժեք կախման մեջ են դնելու Թուրքիայից։ Իր հերթին՝ դա արվում է, որպեսզի վերջնականապես հայկական պետությունը գրավվի և վերացվի (Ալիևն ու Էրդողանը պարբերաբար կիսաբաց ակնարկում են այս նպատակի մասին)։

Ուստի հիշեցնեմ այդ նախապայմանների ոչ ամբողջական ցանկը։

Եվ այսպես, Հայաստանը պետք է.

Ճանաչի Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները, ինչպես նաև 1921 թ. Կարսի պայմանագիրը,

Ադրբեջանին հանձնի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից տարածքներ՝ «անկլավներ» անվան տակ,

Սյունիքով և Վայոց Ձորով Ադրբեջանին տրամադրի հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ (« Զանգեզուրի միջանցք»),

Կրճատի Հայաստանի զինված ուժերը՝ հասցնելով նվազագույնի թե՛ անձնակազմի, թե՛ տեխնիկայի քանակը ու տեսակը («պրոֆեսիոնալ բանակի» անվան տակ),

Փակի Մեծամորի ատոմակայանը,

Վերասահմանազատում կատարի Թուրքիայի Հանրապետության հետ (Շիրակից մինչև Արմավիր ու Արարատի մարզեր),

Փոխի Հայաստանի կրթական համակարգը, Հայաստանի բոլոր խորհրդանիշները և տոնացույցը,

Հայաստանում թույլ տա թուրքերի և ադրբեջանցիների կոմպակտ բնակավայրերի ստեղծում («ադրբեջանցիների վերադարձ»), թյուրքական մշակութային ինքնավարությունների կազմավորում և նրանց իրավունքների երաշխավորում,

Հայաստան-Թուրքիա սահմանից հեռացնի ռուս սահմանապահներին և ռուսական ռազմաբազան,

Վերջնականապես փակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։

Արգելի կամ սահմանափակի Հայաստանում Թուրքիայի դեմ պայքարող կառույցների գործունեությունը (օրինակ՝ Հայ եկեղեցունը կամ որոշ կուսակցություններինը, որոնց թուրքական կողմը համարում է «ռևանշիստ»)։

Ցանկը համալրվելու է Հայաստանի կողմից ամեն հաջորդ զիջումից հետո։  Պետք է նաև ասել, որ այս պահանջները սկզբում դրվելու են լղոզված ձևով, որպեսզի ժողովուրդը խճճվի, չհասկանա ու չդիմադրի»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31