Skip to main content

Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան | ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ 102-րդ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է՝ իրավապահներին հանձնարարություն եմ տվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Տիգրանաշենի մասին չեմ խոսել, ես խոսել եմ Քյարքիի մասին՝ նյարդը զրոյացնում եմ. Նիկոլ Փաշինյան | Խոսքը այն մասին է, թե առաջիկա տասնամյակներում ո՞վ է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության առանցքային ուղիների նկատմամբ ազդեցության լծակները. Արմեն Հովասափյան

Լրահոս

Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ

Իսրայելը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին չի դիտարկում որպես իր հարձակումների անմիջական թիրախ և չի ձգտում փոխել երկրում կառավարությունը, ասել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։

«Խամենեին մեր թիրախը չէ, և մենք ռեժիմի փոփոխության նպատակ չունենք… Սակայն պարզ է, որ դա (Խամենեիին սպանելը-Խմբ.) կլիներ կողմնակի ազդեցություն, որն Իրանի ժողովրդի համար օգտակար նշանակալի պատմական հետևանքներ կունենա», — ասել է Իսրայելի նախագահը Axel Springer մեդիա խմբին տված հարցազրույցում։

Հերցոգը շեշտել է, որ Իսրայելը չի ​​բացառում Իրանի հետ հակամարտության դիվանագիտական ​​լուծումը: Մեկնաբանելով այն հնարավորությունը, որ Միացյալ Նահանգները չեն միանա հակամարտությանը, նա ասել է՝ Իսրայելը «գիտի, թե ինչ անել»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, այցելելով Բիր Շեբա քաղաքի «Սորոկա» բժշկական կենտրոն, որը երեկ ավելի վաղ խոցվել էր իրանական հրթիռով, չի բացառել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի դեմ հարվածը։

«Ոչ ոք անձեռնմխելի չէ: Բոլոր տարբերակները հնարավոր են: Բայց ավելի լավ է այս մասին չխոսել մամուլում», — ասել էր նա։

Նեթանյահուն ընդգծել էր, որ «այս գործողության ավարտին Իսրայելի նկատմամբ չի լինի ո՛չ միջուկային , ո՛չ բալիստիկ սպառնալիք»։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարություն է արել լրատվամիջոցների համար Հոլոնում ուղիղ հրթիռային հարվածի վայրում՝ սպառնալով սպանել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին։

Նրա խոսքով՝ «Խամենեիի՝ մերօրյա Հիտլերի վերացումը՝ Իսրայելի ռազմական գործողության նպատակներից մեկն է»:

«Խամենեիի պես բռնապետը, որը ղեկավարում է Իրանը և իր դրոշի վրա փորագրել է Իսրայելի ոչնչացումը, չի կարող շարունակել իր գոյությունը», — ասել է Իսրայել Կացը։

Կացը հավելել է, որ Խամենեին «մեծ գաղափարախոսական ազդեցություն ունի, նա իր բոլոր ռեսուրսներն օգտագործում է այդ գործի համար»:

«Եվ այսօր մենք տեսնում ենք ապացույցներ, որ նա հրաման է տալիս կրակել հիվանդանոցների վրա: Մենք տեսնում ենք, որ նա չպետք է լինի օրակարգում», — ասել է Կացը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի  Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույնիսկ չի ցանկանում քննարկել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու հնարավորությունը։

«Եթե թույլ կտաք, հուսով եմ, որ սա կլինի Ձեր հարցի ամենաճիշտ պատասխանը. «Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել նման հնարավորությունը»», — ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե Իսրայելը սպանի այաթոլլահին։

AFP Europe-ի խմբագիր Քարիմ Թալբին նշել է, որ նման հնարավորությունը «արդեն բացահայտորեն քննարկվում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից։

«Ես լսել եմ այս ամենը, բայց նույնիսկ չեմ ուզում քննարկել դա», — պատասխանել է Պուտինը։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում է իրականացրել։ Հաջորդ օրերին երկրները կրկին փոխանակվել են հարվածներով։ Երկու կողմերն էլ հայտնել են այդ հարձակումների հետևանքով զոհերի և վիրավորների մասին։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930