Skip to main content

36-ամյա վարորդը «JCB» տրակտորով կողաշրջվել է | Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն | Չինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ | Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան. փաստաբան | Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա | Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով | Կյանքս ունի սահմանագիծ՝ պшտերազմից առաջ ու հետո, ՀՀ-ում պետք է իշխանափոխութուն տեղի ունենա. Իրինա Յոլյան | Այս պահի դրությամբ ՌԴ-ից Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել, և ես հույս ունեմ, որ ոչ ոք էլ չի զանգահարի. Ալեն Սիմոնյան | Այդ գործով մի ընտանիքից կալանավորել են հորը, մորը, աղջիկներին, որոնցից մեկը 3 երեխա ունի՝ 2-ը անչափահաս. Լևոն Քոչարյան | Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք | Պիղծ բառը վիրավորանք չէ, uրիկայաբար բառը վիրավորանք է, Փաշինյանը ոչ ոքի չի վիրավորել․ Ռուբինյան | Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | 9 տարի մարդուն պահում են կալանքի տակ՝ 5 դրվագով, որից 4-ի վաղեմությունն արդեն անցել է. Աննա Ծառուկյան | Եթե ասում ենք, որ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է ոչ միայն բուն զորամասում կամ մшրտական դիրքում, այլ նաև հանգստի ժամերին. Աբրահամյան | Պարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ)

Լրահոս

Մոսկվան ցավում է, որ Փաշինյանն անձամբ չի մասնակցելու Մինսկում ԵԱՏՄ նիստին. Պեսկով

Մոսկվան ցավում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ չի մասնակցելու Մինսկում կայանալիք ԵԱՏՄ նիստին, ուրբաթ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, ցավալի է։ Բայց Հայաստանը ներկա կլինի տեսակոնֆերանսի միջոցով: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, կարևոր անդամ», — ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պեսկովը։

Նախօրեին հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մինսկ և հեռակա կարգով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստին։

ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան) մյուս ղեկավարները, բացառությամբ ՀՀ վարչապետի, հաստատել են իրենց անձնական ներկայությունը միջոցառմանը։

«Նիկոլ Փաշինյանը ֆորումին կմասնակցի հեռակա կարգով՝ տեսակապի միջոցով», — ասել էր Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։

Եվրասիական տնտեսական ֆորումը տեղի կունենա Մինսկում հունիսի 26-27-ը։ Այն համընկնում է Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հետ։

Անցյալ տարվա վերջին Փաշինյանն ասել էր, որ ՀՀ պատվիրակությունները չեն մասնակցի Բելառուսում կայանալիք ԵԱՏՄ նիստերին կամ կմասնակցեն հեռակա կարգով։ Հայտարարությունն արվել էր Մինսկի և Երևանի միջև հարաբերությունների սրման ֆոնին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31