Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Պետք է ամեն ինչ անել երկրում արագ փոփոխությունների հասնելու համար, իսկ եղած ռեսուրսն օգտագործել ո´չ թե արդարանալու, այլ արդյունավետ գործողությունների իրականացնելու համար․ Աբրահամյան

Այս օրերին, երբ տարբեր ուղղությամբ հարձակումներ են հայկական պետականության, հայ ժողովրդի հավաքական շահերը ներկայացնող կառույցների գործիչների դեմ, մարդիկ կրկին հարցադրում են անում` ի՞նչ անել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Քաղաքական դաշտում մեծ առումով երկու գերիշխող մոտեցում կա:

Առաջին, մոբիլիզացնել բոլոր ուժերը և լավագույն ձևով պատրաստել 2026 թվականի ընտրություններին:

Երկրորդ, ԱԺ-ում անվստահության գործընթացի միջոցով պրոցես գեներացնել` թուլացնել իշխանությունը և փորձել հասնել քաղաքական հանգուցալուծման:

ՀՀԿ-ն նախընտրեց 2-րդ ճանապարհը, սկսեց անվստահության գործընթացը, թեկնածու առաջադրեց խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին:

Թվում էր, թե պրոցեսը պետք է գնա սրա շուրջ համախմբման ուղով, սակայն որոշ շրջանակներ իրենց տապալված մարտավարությունն ու ընտրությունները որպես քաղաքական փոփոխություն տեսնելու մոտեցումն արդարացնելու համար թիրախավորում են անվստահության գործընթացն ու ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին:

Այն մարդիկ, ովքեր հայտարարել են կամ համարում են, որ երկրի փրկությունն այս իշխանությունից օր առաջ ազատվելն է ո´չ միայն սպասելու ժամանակ չպետք է ունենան, այլ գիտակցեն, որ գործող կառավարիչը անօրինական, քաղաքացիական պատերազմով ամեն բան անելու է վերարտադրվելու համար:

Անընկալելի է, երբ զուտ Սերժ Սարգսյանին հակադրվելու և իրենց սխալերը (նաև նախկին շրջանում) չընդունելու պատճառով, փորձում են փակել փոփոխությունների ճանապարհը:

Պետք է ամեն ինչ անել` օգտագործել բոլոր հնարավորությունները, երկրում արագ փոփոխությունների հասնելու համար, իսկ եղած ռեսուրսն օգտագործել ո´չ թե արդարանալու, այլ արդյունավետ գործողությունների իրականացնելու համար»,-գրել է  Աբրահամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև