Skip to main content

«Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան

Լրահոս

Խլված, գողացած մանկապարտեզների թվի գումարը հաշվեք ու ասեք՝ «ԱՆԻՖ»-ի 25 մլրդից մե՞ծ է, թե՝ փոքր. Սամվել Հակոբյան

«Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչն ու քաղաքային ակտիվիստը մանկապարտեզում բացահայտում են ակնհայտ կոռուպցիա, ակտիվիստին կանչում, հայհոյում, տփում, ճամփում եք, հիմա  էլ մանկապարտեզների հարցով հանձնաժողով եք բացում: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

«Ախր այս մարդիկ 2018 թվին ձեր կուտը կերան, որովհետև մտածում էին՝ դուք էդ տարածքները հետ եք բերելու: Մի հատ էդ սաղ խլված, գողացված, օտարված մանկապարտեզները կալկուլյատորով հաշվեք ընդհանուր ինչքա՞ն գումար է եղել ու Տիգրան Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի 25 միլիարդ դրամը ասեք՝ դրանից մե՞ծ է, թե՝ փոքր: Այդ 25 միլիարդը հետ բերեք, քաղաքում ամեն շենքի տակ մանկապարտեզ կկարողանանք բացել»,- ասաց նա:

Նա նշեց, որ այս նախաձեռնությամբ իշխանությունն իր իսկ գործադիր թևին, ասում է, որ դու ոչ մի բան ես: «Որովհետև եթե պետությունում կա հակակոռուպցիոն, դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ, այդ բոլորը չեն կարողացել այս յոթ տարում որևէ բան օտարել, Արմեն Գալջյանը հեսա գալիս է հանձնաժողով ու սաղ հետ բերի: Ոնց ԱԺ-ում 44 օրյա պատերազմի հանձնաժողով բացեցիք, Անդրանիկ Քոչարյանը դրեցիք գլխին, դրա համար մինչև այսօր ոչ դավաճան ունենք, ոչ մի բան չունենք, միամիտ պատերազմ ենք պարտվել, միամիտ 5000 հոգի մահացել է»,- հայտարարեց Հակոբյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև