Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

«Տերտերները բիզնեսմեններ են» արտահայտությունը ոչ միայն անհիմն է, այլ նույնքան անպատշաճ, որքան եթե մեկն ասեր՝ «ավագանու անդամները անբարոյական վարք են դրսևորում»

Այսօր Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, հանդես է եկել անհիմն և վիրավորական հայտարարություններով՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Դատելով հնչեցված արտահայտություններից՝ այդ ճեպազրույցը դժվար է որակել այլ կերպ, քան փաստերի աղավաղում և անպատասխանատու կեցվածք։ Անհասկանալի է, թե ինչու է համայնքային խնդիրներով զբաղվելու փոխարեն ավագանու անդամը իր պաշտոնական դիրքն օգտագործում եկեղեցական կառույցի նկատմամբ պիտակավորող և անփաստարկ պնդումներ տարածելու համար։ Երբ լրագրողները փորձեցին ճշտել ներկայացված տեղեկությունները, տիկինը չկարողացավ բերել որևէ հիմնավորում, ինչը վկայում է նման խոսքի մակերեսայնությունն ու միայն «մի բան ասած լինելու» իշխանահաճ մղումը։ «Տերտերները բիզնեսմեններ են» արտահայտությունը ոչ միայն անհիմն է, այլև նույնքան անպատշաճ, որքան եթե մեկն ասեր՝ «ավագանու անդամները անբարոյական վարք են դրսևորում»։ Որևէ դաստիարակված անձ պիտի իմանա, որ ընդհանրական և պիտակավորող հայտարարությունները վիրավորում են բազմաթիվ մարդկանց, այս դեպքում՝ նրանց կրոնական զգացումները, ինչպես նաև իրենց կյանքը հոգևոր ծառայությանը նվիրած եկեղեցականներին։ Խաչատրյանը նշում է, որ եկեղեցի է գնում, մոմ է վառում, բայց չի ընդունում Կաթողիկոսին։ Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ իր կարծիքը, և եթե չի տիրապետում ճիշտ տեղեկությունների, կարող է օգտվել լռելու իր իրավունքից։ Սակայն քրիստոնեական հավատքի տրամաբանության մեջ անկարելի է լինել Եկեղեցու մի մասը՝ միաժամանակ մերժելով նրա Նվիրապետությունը։ Մոմ վառելը, այո, բարեպաշտական սովորություն է, սակայն հավատքը դրանով չի սահմանափակվում։ Այդ սովորությունը, կարող ենք ասել, որ հավատքի կյանքի ճանապարհի միայն սկիզբն է, որտեղից այն կողմ այս տիկնոջը տեսնող չի եղել։
Հուսով եմ, որ տիկնոջ մերձավորների շրջանում կգտնվեն խոհեմ մարդիկ, որոնք կհուշեն՝ նախքան նոր արտահայտություններ անելն անհրաժեշտ է խորությամբ ծանոթանալ այն կառույցի պատմությանը, առաքելությանը, որի վրա փորձում է հարձակում գործել։ Միաժամանակ, ուզում եմ բարեկամաբար դիմել մեր սիրելի լրագրողներին։ Այս օրերին, առավել քան երբևէ, անհրաժեշտ է մասնագիտական բարեխղճությամբ մոտենալ այն թեմաներին, որոնք վերաբերում են ազգային արժեքներին, հոգևոր կառույցներին ու հանրային զգայունությանը։ Պիտի խնդրենք այդպիսի կարևոր հարցերում խոսքի հնարավորություն ընձեռել կոմպետենտ, հավասարակշիռ և իրականությանը ծանոթ անձանց։ Հակառակ դեպքում տարածվում են խեղաթյուրված պատկերացումներ, որոնք ոչ մի առնչություն չունեն ճշմարտության, և առավել ևս՝ հավատքի սրբության հետ։

Մարմարաշենի սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տ. Ղազար քահանա Թորոսյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև