Skip to main content

«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին | Արցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանդրության Ալիևյան նախագիծը ապացուցում է ԵՄ մտնելու թեման ֆիկցիա է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զապն» ու «Օշականցին» ազատվել են կալանքից, այսպե՞ս եք պայքարում ենթամշակույթի դեմ․ հարց՝ նախարարին | Տնային կալանքը չի կիրառվի, եթե զnհն ու բռնարшրը կարող են նույն հասցեում բնակվել․ ՆԳ նախարար | 2027 թ․ հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ. ՊԵԿ (տեսանյութ) | Օրինագիծն ակտուալ չէ, որովհետև տիկին Հակոբյանը զբաղված է տրանսպորտի խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով. Ղազարյան | Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է. այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում. Անանյանը՝ Փաշինյանին | Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը շարունակում է նախընտրական հանդիպումները բնակիչների հետ | Հանրակրթական դպրոցի դասվարի կողմից աշակերտի նկատմամբ հոգեկան nւժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին | Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան | Նոր Սահմանադրության նախագծով պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործության դեպքում պետությունը կարող է քաղաքացիությունից զրկել․ Սրբուհի Գալյան | Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան | Հայաստանի Հանրապետությունում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ․ Սրբուհի Գալյան

Լրահոս

ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները գրեթե ավարտվել են. Մարագոս

Եվրոպական միությունը և Հայաստանը մոտենում են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակներում կայացած քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

Նրա խոսքով՝ օրակարգում առանցքային հարցերից է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ամբողջական իրականացումն ու դրա ներուժի լիարժեք օգտագործումը։

Մարագոսը հիշեցրել է, որ տարիներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ համաձայնագիրը բնութագրել էր որպես բարեփոխումների հստակ ծրագիր, որը ակտիվորեն կյանքի է կոչվում կառավարության կողմից։

ԵՄ դեսպանը նշել է, որ բազմաթիվ ենթահանձնաժողովներ արդեն գործում են, իսկ հուլիսին Բրյուսելում տեղի կունենա գործընկերության գլխավոր կոմիտեի նիստ։

«Սա վկայում է մեր ունեցած փոխազդեցության խորության ու հաճախականության մասին»,- ընդգծել է նա։

Մարագոսի խոսքով՝ բարեփոխումներն իրապես բարդ են և պահանջում են տեխնիկական աջակցություն և փորձագիտական փոխանակում՝ ԵՄ անդամ երկրների և այլ գործընկերների մասնակցությամբ։ Նա ընդգծել է, որ առկա է հստակ հանձնառություն՝ ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության կողմից։

Դեսպանը տեղեկացրել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ։ «Բանակցությունները գրեթե ավարտված են, և դրա նպատակն է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ներուժի լիարժեք իրագործումը։ Սա համատեղ պարտավորություն է»,- նշել է նա։

Ըստ Մարագոսի՝ ԵՄ-ի առաջնահերթություններից է Հայաստանի կայունության ամրապնդումը։ Այդ նպատակով անցած տարի ներկայացվել է կայունության և աճի բարելավման ծրագիր, որը ներառում է բազմաթիվ կոնկրետ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացումից մինչև եվրոպական չափանիշների ներդրում մտավոր սեփականության և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտներում։

«Պետք է կարողանանք կազմակերպել մեր երկխոսությունն ու ռեսուրսները՝ հիմնվելով այն հսկայական հանձնառության վրա, որը տեսնում ենք երկու կողմերից»,- ամփոփել է ԵՄ դեսպանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30