Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

ԱՆԻՖ-ի ղեկավարի ադմինիստրացիան գնալու է ինչ-որ բան բացահայտի՞. ավագանու անդամը՝ մանկապարտեզների սեփականաշնորհումները բացահայտող հանձնաժողովի մասին

Սիրելի երևանցինե՛ր, էդ, որ մերկապարանոց ասում են, թե իբր «Մայր Հայաստան» խմբակցությունը դիմադրում է, դուք մեր խոսքի մեջ դիմադրություն տեսա՞ք… Ստեղծեք հանձնաժողովը, արեք։ Մենք ասում ենք՝ չենք ուզում այդ դիմակահանդեսին մասնակցել, դրա դիմադրությունը ո՞րն է: Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա նաև անդրադարձավ նիստում ընդունված 1991թ-ի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած դպրոցների և մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրող Երևանի ավագանու քննող հանձնաժողով ստեղծելու մասին որոշմանը։ Հանձնաժողովը կունենա 12 անդամ, յուրաքանչյուր խմբակցությունից 3 անդամ։ Այն կգլխավորի ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Ընդամենը բացահայտում ենք, որ էն ինչը, որ պետք է ասեիք, արդեն գիտեք, որ վաղեմության հիմքով մի զգալի մասը չեք կարողանալու հետ բերել՝ ընդամենը Հ1-ով ռեպորտաժներ եք ցույց տալու, էն մի մասն էլ, ում հետ փոխկապակցված են, 2018 թվականից հետո ձեր հետ սերտաճած են»,-հայտարարեց Սուքիասյանը:

Ավագանու անդամը հավելեց նաև, որ՝ առհասարակ, կոռուպցիայի հետ սերտորեն առնչվող հովանավորչության հետ շատ լավ հարաբերությունների մեջ գտնվող իշխանությունը ինչ-որ բանե՞ր պետք է բացահայտի, հա՞, ինչ-որ բաներ հետ բերի՞:

«Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ը ղեկավարելու ժամանակ 960 մլն դրամ է տվել իր դասընկերոջը՝«ԷրիՄաունթ»-ին ելակ աճեցնելու համար»,- ասաց նա՝ նշելով, որ CFW-ն Ավինյանի կնոջ ընկերուհունն է, ԱՆԻՖ-ից 1.5 մլրդ դրամ փող է տվել, հիմա ինչ-որ մեկը մտածում է, որ էդ մարդու ադմինիստրացիան գնալու է ինչ-որ բան բացահայտի՞:

Սուքիասյանը հիշեցրեց, որ երբ 2021 թվականին ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն անվստահություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին և պահանջեց հեռանալ երկիր մոլորակի վրայից, ընդամենը մի կետից՝ պաշտոնական Անկարայից է եկել պաշտոնական սատարում։

«Սա որակում չէ, գնահատական չէ՝ փաստ է։ 2021 թվականից հետո Հայաստանն ունեցել է թուրքի պահած իշխանություն»,-ասաց նա:

Սուքիասյանը հայտարարեց, որ մանկապարտեզները սեփականաշնորհածների հետ ներկայիս իշխանությունները սերտաճել են և կասկած հայտնեց, որ ինչ-որ բան ստեղծված հանձնաժողովը բացահայտի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև