Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պետք է հաշվարկված քայլերով իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանքներ․ Իշխան Սաղաթելյան

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.

Այլասերված տականքների իշխանության պայմաններում դժվար է քաղաքական խոսք ասել, բայց, այդուհանդերձ, կա մի հարցադրում, որին պետք է պատասխանել։ Ի վերջո, ինչո՞ւ են սա անում, ո՞րն է սրա նպատակը։

Հիմնական պատճառները, կարծում եմ, մի քանիսն են.

ա) առաջիկա բռնաճնշումների և ձերբակալությունների համար պարարտ հողի նախապատրաստում։ Սա առաջին անգամը չէ, որ վարչախմբի ղեկավարը փորձում է ներկայանալ հալյածյալի ու զոհի կարգավիճակով։ Նույնը նա արել է 2020 թ. նոյեմբերին՝ հայտարարելով, թե, իբր իր նկատմամբ մահափորձ է պատրաստվում։ Նույն գործելաոճն է եղել Դիմադրության շարժման, Սրբազան պայքարի ժամանակ։ Այնպես որ, սա նորություն չէ։ Նպատակը մեկն է՝ պետությանը և ժողովրդին պաշտպանելու քողի տակ բռնաճնշումների ու ապօրինությունների նոր ալիքի նախաձեռնում սեփական իշխանությունը պահելու համար։

բ) Ոչ պակաս կարևոր է, սակայն, այս արշավի ձևը։ Այլանդակ վարքագծով և խոսույթով հանրությանը ուղերձ է հղում, որ քաղաքականությունն անբարոյականություն է։ Քաղաքական խոսույթն իջեցնելով այս մակարդակի և բոլորին այս խոսույթի մասնակիցը դարձնելով, նրանք ուզում են ասել՝ բոլորը՝ հոգևորականից մինչև գործարար, նույնն են։ Հանրության լայն շերտերին սրանով փորձ է արվում հեռու պահել քաղաքական գործընթացներից՝ մի կողմից վախ ներշնչելով, մյուս կողմից անսահման զզվանք առաջացնելով։ Իսկ անտարբերությունը պետք է միայն վարչախմբին։

գ) Երկրի ներսում փորձում է ձևավորել թշնամական բևեռ, ատելության խոսքով՝ մոբիլիզացնել իր աջակիցներին ու թիմակիցներին։ Միաժամանակ, հարվածելով այն թիրախներին, որոնք խնդրահարույց են Ադրբեջանի և Թուրքիայի համար, փորձում է ստանալ նաև այս ուժերի օգնությունը ներսում ազգային դիմադրությունը ոչնչացնելու նպատակով։

Այս իրավիճակում դաշտի բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պետք է հաշվարկված քայլերով, առանց էմոցիաներին տրվելու իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանքները՝ տեղի չտալով որևէ ճնշման։

Facebook
Twitter

Կարդացեք նաև