Skip to main content

«Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին | Արցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանդրության Ալիևյան նախագիծը ապացուցում է ԵՄ մտնելու թեման ֆիկցիա է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զապն» ու «Օշականցին» ազատվել են կալանքից, այսպե՞ս եք պայքարում ենթամշակույթի դեմ․ հարց՝ նախարարին | Տնային կալանքը չի կիրառվի, եթե զnհն ու բռնարшրը կարող են նույն հասցեում բնակվել․ ՆԳ նախարար | 2027 թ․ հունվարի 1-ից օրինապահ հարկ վճարողի համակարգը կդառնա առավել գրավիչ. ՊԵԿ (տեսանյութ) | Օրինագիծն ակտուալ չէ, որովհետև տիկին Հակոբյանը զբաղված է տրանսպորտի խնդիրներով, կին վարորդներին սուլիչով ազդարարելու կոչերով. Ղազարյան | Իմ խորին համոզմամբ՝ Ձեր այսօրվա քայլերի նպատակը սեփական քաղաքական կյանքը երկարաձգելն է. այդ քայլերում խաղաղության պայմանագիրը ստորագրելու մտադրություն չեմ տեսնում. Անանյանը՝ Փաշինյանին | Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը շարունակում է նախընտրական հանդիպումները բնակիչների հետ | Հանրակրթական դպրոցի դասվարի կողմից աշակերտի նկատմամբ հոգեկան nւժեղ տառապանք պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին | Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան | Նոր Սահմանադրության նախագծով պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործության դեպքում պետությունը կարող է քաղաքացիությունից զրկել․ Սրբուհի Գալյան | Հայաստանի անկախությունն ու ազգային ինքնությունը սակարկման ենթակա չեն․ Դավիթ Ղազինյան | Հայաստանի Հանրապետությունում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի ՀՀ-ի հետ․ Սրբուհի Գալյան

Լրահոս

Ոչ թե Կարապետյանն ունի մեր կարիքը, այլ Հայաստանը՝ Կարապետյանի. Արմեն Աշոտյան

չ թե Կարապետյանն ունի մեր կարիքը, այլ Հայաստանը՝ Կարապետյանի. մնացածը թողնենք երկրի հաշվին երկարատև արձակուրդի մեկնած ձեր խղճին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Բաց երկնքի տակ երբեմնի թանգարան համարվող երկիրս վերածվում է մի բացօթյա հոգեբուժարանի, որտեղ ի պաշտոնե սպիտակ բաճկոնն առաջին հագնող և իրեն բժիշկ երևակայող Նիկոլը մնացածիս հետևողականորեն հասցնում է հոգեխանգարմունքի։

Սոցիալական ինժեներիայի անբարոյական կիրառումը, որ սկսվեց 2018-ից իրականացվել մեր երկրում, գնալով ավելի գարշելի «նշաձողեր» է սահմանում և վարչապետի իմիտատորի թեթև ձեռքով հասել է արդեն ֆալլդրսևորումների՝ թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ։

Այս մղձավանջային առօրյայի ֆոնին բացառիկ առողջացնող և սթափեցնող են մնում քաղաքական բանտարկյալ, ազգային բարերար Սամվել Կարապետյանի լակոնիկ, բայց խիտ ուղերձները, որոնք թթվածնի էֆեկտ ունեն նիկոլական քարոզչության գարշահոտա-ներքնաշորային լրահոսի ֆոնին։

Կարապետյանի վերջին գրառումը հատկապես կարևոր է՝ հանրային համերաշխության վերականգնումը հասարակական և պետական առողջացման կարևորագույն և կենսական նախապայման է, առանց որի Հայաստանի վերականգնմանն ուղղված և ոչ մի ձեռնարկ չի հաջողելու։ Պատահական չէ, որ այս նույն շեշտադրումն արվեց նաև երրորդ նախագահի կողմից Հանրապետականի 35-ամյակին նվիրված ծրագրային ելույթում։

Բացահայտ և ապօրինի քաղաքական հետապնդման ենթարկվող, բայց իր պայքարը, այնուամենայնիվ, անկոտրում կերպով շարունակող Սամվել Կարապետյանի կերպարի ֆոնին առավել տարակուսելի և անփառունակ են դիտվում թե՛ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի տորպեդահարման համառ փորձերը, թե՛ նույն ճամբարին պատկանող, փաշինյանական հակահիգիենիկ քարոզչամեքենային իր հակասանիտարականությամբ ոչնչով չզիջող թևի անբարեխիղճ թունազատումները Հանրապետականի և երրորդ նախագահի հասցեին, որոնք նոր թափ ստացան դեպի Մայր Աթոռ կազմակերպված և անգամ միջազգային մամուլի գլխագրերում տեղ գտած երթից հետո։

Զազրելի է դիտել, թե ինչպես նույն երկրորդ նախագահի ազատազրկման ժամանակ Նիկոլի հետ համագործակցության եզրեր գտնելու սին ջանքերը անդադար գործադրող շրջանակները հիմա էլ նեղսրտած են մեր կողմից, մեր ուժերի ներածին չափով Սամվել Կարապետյանին ցուցաբերվող համեստ աջակցության փաստից։

Մանր նախանձը մոտիվացիա դարձրած փոքրոգի մարդկանց տիպիկ խասյաթ. իրենք ոչ մի լուրջ բան անել չեն կարող / չեն ուզում / չեն ֆայմում, անողներին էլ «խաղողը թթու էր» տրամաբանությամբ ջանում են անուն կպցնել։ Թեպետ զարմանալու բան չկա, ողջ անփառունակ կարիերայի ընթացքում քաղաքական մակաբուծությունը փեշակ սարքածների հերթական բիզնես-պրոյեկտն է։

Ափսոս, որ երկրորդ նախագահի թիմը փաստացի լեգիտիմացրեց այդ տեսակն իրենց ճամբարում։

Ակնհայտ է մեկ բան. ոչ թե Կարապետյանն ունի մեր կարիքը, այլ Հայաստանը՝ Կարապետյանի։ Մնացած պառակտիչ, թունավոր և թերարժեք պոնտերը թողնենք դրանց պատվիրատուների և կատարողների՝ երկրի հաշվին երկարատև արձակուրդի մեկնած խղճին»,-գրել է նա։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30