Skip to main content

Ո՛Չ ենք ասում Ալիևի պարտադրած սահմանադրությանը․ Աղավնի Սուքիասյան | Արտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել է | Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա. «Ուժեղ Հայաստան»-ի անդրադարձը՝ նոր Սահմանադրության նախագծին | Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. Շուշանյան | Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է երեք հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան | ԹՐԻՓՓ-ը բացի Ադրբեջանը և Նախիջևանը իրար հետ կապելուց, ՀՀ-ի համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից է. Փաշինյանի ուղերձը | Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկում են ՀՀ նորագույն պատմության տնտեսական խոշորագույն ծրագրի աշխատանքները. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհամբեր սպասում եմ Փաշինյանի հետ հանդիպմանը, նա բացառիկ մարդ է. Թրամփ | ՈՒՂԻՂ. Տրվում է ԹՐԻՓՓ գործնական մեկնարկը, Թրամփը շնորհավորվում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահաբեկիչների հետ չենք բանակցում. քանի՞ անգամ կարելի է ասել. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի տալու՝ Ալիևի պահանջով նոր սահմանադրությունն ընդունվի, դեմ ենք | Նոր Սահմանադրության նախաբանից հանվել են համազգային նպատակներն ու քաղաքացիական համերաշխության դրույթը. Լիաննա Գասպարյան | Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու | Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան

Լրահոս

Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող, հանրային և պետական կյանքի կազմակերպման փոփոխություններին արձագանքելու ունակ կենդանի փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշերի օրվան առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Միջոցառման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով.

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետության հիմնարար իրավական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ:

1995 թվականին կայացած հանրաքվեով մեր ժողովուրդը հաստատեց այն Սահմանադրությունը, որը պետք է դառնար պետականության զարգացման, իրավական համակարգի կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման հենքը։

Այս երեք տասնամյակի ընթացքում Սահմանադրությունը անցել է բազմապիսի փորձությունների միջով՝ ներառյալ քաղաքական ճգնաժամեր, անվտանգային մարտահրավերներ, ինչպես նաև հասարակական կյանքի վերափոխումների փուլեր։ Բայց ամենակարևորը՝ այս ընթացքն ամրապնդեց մի կարևոր իրողություն. լավ կամ վատ Սահմանադրություններ չեն լինում։ Լինում են Սահմանադրություններ, որոնք կամ հարգվում ու պահպանվում են, կամ՝ ոտնահարվում։

Սահմանադրությունը կարող է ուժեղ լինել միայն այն դեպքում, երբ ներդաշնակ է երկրի քաղաքական մշակույթի, հասարակական կենսագործունեության, պատմական հիշողության, ավանդույթների ու ժողովրդական մտածողության հետ։ Օրենքների և նորմերի ամենախորքային արժեքը սկսում է կենսունակ դառնալ միայն այն ժամանակ, երբ դրանք կրում են հասարակության իրական պատկերացումները արժանապատիվ և ազատ կյանքի մասին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության իրական ուժը ամրագրված է նրա անփոփոխ հոդվածներում, որոնք հստակ արտահայտում են մեր հանրային համախոհությունը այն մասին, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ՝ անկախ, ինքնիշխան, սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետություն:

Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է։ Ժողովրդավարությունը և իրավունքը ոչ թե հակադրվող, այլ միմյանցից ծնվող ու միմյանց լրացնող ելակետեր են։ Իրավունքը դառնում է կենսունակ ու առաջնային արժեք այն երկրներում, որտեղ ժողովրդավարական ինստիտուտները ամուր են, իսկ ժողովրդավարական պետությունը՝ կառուցված իրավունքի գերակայության հիմքի վրա։ Առողջ պետական կառույցն անկարելի է պատկերացնել առանց այդ փոխլրացվող հիմքերի։ Իսկ հենց այդպիսի պետություն կառուցելու նպատակով է գրված և գոյություն ունի Սահմանադրությունը։

Միևնույն ժամանակ, Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ։ Այն պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող, հանրային և պետական կյանքի կազմակերպման փոփոխություններին արձագանքելու ունակ կենդանի փաստաթուղթ։ Այդ կարողությունն է, որ թույլ է տալիս պահպանել Սահմանադրության շարունակականությունը՝ առանց կորցնելու դրա հիմնարար արժեքները։

Սիրելի հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր հոբելյանի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, կայունություն, իրավական պաշտպանվածություն և գիտակցված քաղաքացիություն, որը կլինի մեր Սահմանադրության կենսունակության գլխավոր երաշխավորը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30