Skip to main content

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, մենք մատաղի ուլ չենք | Իրավական համագործակցության խորացում. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին | Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան | Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին | Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան | «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» | Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» | Олимпийский спорт превращают в поле политической борьбы | Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը | Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ | Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է | Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել | Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը ձերբшկալվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգելում եմ այսուհետ հորս անունը տալ. Ծովինար Վարդանյանը՝ Էդգար Ղազարյանին

Լրահոս

Նիկոլը հեծանիվը մոռացավ, Ժաննան՝ չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրը պատմում է, որ Նիկոլ Փաշինյանի հեծանվային զբոսանքների ակտիվ փուլում՝ մայիս-հունիս ամիսներին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ենթակաների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել և առողջ ապրելակերպը գերատեսչությունում խթանելու քողի ներքո որոշել է քծնել «շեֆին»։ Նախարարն իր ենթականերին հանձնարարել է՝ աշխատակազմին տեղեկացնել, թե ովքեր հեծանիվով աշխատանքի կներկայանան, որոշակի խրախուսական գումարներ կստանան, այդպես նաև իբր կնպաստեն առողջ ապրելակերպի գաղափարի զարգացմանը։

Իշխանական թիմում նախարարի հանձնարարականը բուռն քննարկումների առիթ է դարձել, ասում են՝ Անդրեասյանը Փաշինյանին իբրև կուռքի է վերաբերվում և երբեմն չի կարողանում քողարկել իր այդ անթաքույց հիացմունքը։

Մեզ ասացին նաև, որ այնպես չէ, թե նախարարի հանձնարարականը դրական արձագանք է ստացել կոլեկտիվում, արդեն ամիսներ են անցել, բայց հեծանիվով աշխատանքի գնացողներ, ըստ մեր աղբյուրի, չկան։

Ի դեպ, երեկ կառավարության նիստում էլ հաստատվել է «հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը»:

Նույն Ժաննա Անդրեասյանի առաջարկությամբ որոշել են՝ «1. հեծանիվ վարող դասախոսների և ուսանողների համար կազմակերպել hեծանվային կրթական արշավներ, 2.​ներբուհական զեղչեր կիրառել այն ուսանողների նկատմամբ, ովքեր կօգտվեն ծրագրից, 3. պարգևատրել հեծանիվ վարող դասախոսներին, կազմակերպված հեծանվային միջոցառումների մասնակից բուհերի և քոլեջների ուսանողներին»:

Եվ անգամ արտոնյալ վարկեր են տալու այս նախագծի մասնակիցներին, հեծանիվ ներկրողներին, սպասարկողներին և այլն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև